News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 05
USD
477.94
EUR
530.13
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Լեռնահովիտ գյուղի՝ 39-ամյա բնակչի մահվան մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն:

Նախնական տվյալներով՝ Տաշիր քաղաքի 45 -ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, իր առանձնատան մոտ, մի քանի անձինք մոտեցել են իր հորեղբոր որդուն՝ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի 39 -ամյա  բնակչին, եւ նախկինում ծագած տարաձայնությունների պատճառով հարձակվել եւ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա  մարմնի տարբեր հատվածներին եւ դիմել փախուստի: Ըստ հաղորդման՝ դեպքից հետո եղբայրները գնացել են տուն եւ գիշերել, որտեղ էլ 39-ամյա  տղամարդը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով եւ 118-րդ հոդվածի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի, դիակի զննություններ, առգրավվել են  դեպքի վայրին հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները եւ ենթարկվել զննության, կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են մի շարք վկաներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար  նշանակվել են դատաբժշկական եւ դատակենսաբանական համալիր, դատահետքաբանական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ:

2019 թվականի նոյեմբերի 7-ին՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով հանդիսանում է Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ ծնված 1983 թվականին, ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ: Նույնը օրը 36-ամյա տղամարդը  ձերբակալվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերի հատկանիշներով եւ նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վթար Արմավիրի մարզում․ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը․․․
Ինդոնեզիայում 22-ամյա տղամարդը դատապարտվել է մտրակի 100 հարվածի նախաամուսնական սեքսի պատճառով
Պատժի ժամանակ նա կորցրել է գիտակցությունը, նրան օգնություն ցուցաբերելուց հետո շարունակել են պատիժը…
Այն, ինչ պարզվել է Սերգո Կարապետյանի մասով, հայտնի էր վաղուց. ՀԿ նախագահ
Այն, ինչ հայտնի էր Սերգո Կարապետյանի մասով, ինձ համար նորություն չէր, ասել է Հրաչ Բերբերյանը...
Դավիթ Սիմոնյանի դեմքին քերծվածքներ կային, բայց նա պնդում էր, որ մոծակի կծածի հետք է. Հայկ Սարգսյանի պաշտպան
Խոշտանգման միջոցով փորձում են ցուցմունք կորզել…
Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործություն, որից 3-ը՝ նախկինում կատարված
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
Բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողությունների եւ գողության փորձերի երկու տասնյակից ավելի դեպքեր
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1980թ., ուրիշի զգալի չափերի գույքի գաղտնի…