News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 10
USD
478.02
EUR
529.5
RUB
7.52
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, թե ապտակել է ԱՄՆ-ին՝ մերժելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ Դոնալդ Թրամփի խաղաղ պլանը, հայտնում է AP-ը։

Աբասը ԱՄՆ-ի խաղաղ պլանը, որ հայտնի է որպես «դարի գործարք», հեգնանքով  անվանել է «դարի ապտակ»։

«Նրանք փորձում էին մեզ դարի ապտակ տալ, սակայն այն մեզնից ստացան»,- ասել է նա պաղեստինյան հանգուցյալ առաջնորդ Յասիր Արաֆաթի մահվան 15-րդ տարելիցի արարողության ժամանակ։

Թրամփի վարչակազմը դեռեւս չի հրապարակել նշված պլանը։ Գարնանը ծրագրի տնտեսական մասը Բահրեյնում համաժողովի ժամանակ ներկայացրել էր Թրամփի խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները, սակայն պաղեստինցիները հրաժարվել էին մասնակցել դրան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ