News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերին NASA-ի աստղագնացները երեք օր անցկացրել են փչովի մոդուլի լիաչափ նախատիպի մեջ, որտեղ Մարս թռչող մարդիկ են ապրելու։ Հեղինակը՝ Bigelow Aerospace-ը, պատրաստվում է տիեզերք ուղարկել ոչ միայն աստղագնացների, այլեւ զբոսաշրջիկների։ Եվ ո՛չ մի հոգու։ Որոշ ընկերություններ արդեն ուղեծրային հյուրանոցների պատվերներ են ընդունում, տեղեկացնում է HighTech-ը՝ հղում կատարելով BI-ին։

Ուղեծրային հյուրանոցների կոնստրուկցիան կարող է տարբեր լինել. ինչ-որ մեկն օգտագործում է ստուգված փչովի մոդուլներ, ոմանք դա անում են համատիրությունների հույսով, իսկ ոմանք էլ, ոգեւորված «Տիեզերական ոդիսական 2001-»-ով, մտադիր են  կառուցել հսկայական պտտվող անիվ արհեստական ձգողականությամբ։

«Վաղ թե ուշ թռիչքը տիեզերք դառնալու է արձակուրդն անցկացնելու ձեւերից մեկը՝ ինչպես շրջագայությունը կամ Դիսնեյլենդ ուղեւորությունը»,- ասել է Van Braun անիվ-տիեզերակայանի ճարտարապետ Թիմ Ալաթորեն։

Նրա մտահղացմամբ՝ ուղեծրային հյուրանոցը բաղկացած կլինի յուրաքանչյուրը 500 քառակուսի մետր ունեցող 24 մոդուլներից։ Մինչեւ 2025 թվականը Gateway Foundation ընկերությունը մտադիր է պատրաստել բացմանն անհրաժեշտ ամեն ինչ։

Զեկույցում, որը վերջերս ներկայացրել են վեց գիտնականներ եւ ֆուտուրոլոգներ Մեծ Բրիտանիայից, նույնպես կան շքեղ տիեզերական հյուրանոցներ, որոնք պտտվում են ոչ միայն Երկրի շուրջ, այլ նաեւ լուսնային ուղեծրում եւ այլ մոլորակների շուրջ։

Հյուրանոց ուղեծրում՝ յոթ համարով, նախատեսել էր նաեւ ռուսաստանյան Orbital Technologies ընկերությունը։ Ենթադրվում էր, որ հյուրերը կապրեն ՄՏԿ հիշեցնող համարներում, հնգական օր, եւ կվճարեն 1-ական մլն դոլար։ Մտահղացումը այդպես էլ չիրականացավ, բայց 2014 թվականին այն գնեց ամերիկյան Sierra Nevada Corporation-ը, որը հույս ունի տիեզերք ուղարկել Aurora в 2021 տիեզերակայանը եւ այն բացել զբոսաշրջիկների համար։ Պատվերներն արդեն ընդունվում են, կարելի է ուղեծրում գտնվելու տոմս պատվիրել 80 հազար դոլարով։

Ի տարբերություն սովորական հյուրանոցի, Aurora-ի հյուրերը կօգնեն գիտական փորձերի անցկացմանը եւ կայանի կառավարմանը, իսկ թռիչքից առաջ երեք ամիս մարզումներ կանցնեն։

Մի նախագիծ էլ մտածել են MIT ուսանողները՝ NASA-ի մրցույթի հաղթողները։ Նրանք կառուցել են «լյուքս» դասի հյուրանոց՝ Երկրի տեսքով, ութ համարներով, ռեստորանով, բարով եւ մարզադահլիճով։ Դրա բացումը նախատեսվում է 2025 թվականին, իսկ 2038-ին կայանը կարելի կլինի վերասարքավորել Մարս թռչելու համար։

Bigelow Aerospace-ի «դուստրը»՝ Bigelow Space Operations (BSO), նախատեսում է հյուրանոց բացել հենց ՄՏԿ-ում։ Չորս զբոսաշրջիկների խմբին ուղեծիր կհասցնի SpaceX հրթիռը, իսկ Երկրի տեսքով հյուրասենյակներում նրանք կարող են ապրել ամբողջ երկու ամիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ