News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում կլինիկական մահ ապրած կալանավորը վստահեցնում է, թե ցմահ ազատազրկումը վերջացել է, հայտնում է Americaru-ն։

Այովա նահանգում մարդասպան կալանավորը դիմել է ազատման խնդրանքով՝ վստահեցնելով, որ ինքը մահ է ապրել եւ շտապ օգնության բժիշկների շնորհիվ վերադարձել է հետ՝ կյանք։ Այժմ 66-ամյա Բենջամին Շրայբերը, որը դատապարտվել է կանխամտածված սպանության համար, պահանջում է ազատ արձակել իրեն, քանի որ պատիժն ավարտվել է։

Շրայբերին դատապարտել էին ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ-պայմանական ազատման իրավունքի։ Սակայն քանի որ նա տեխնիկապես մահ է ապրել, նրա ժամկետն ավարտված է։

2015թ․ երիկամներում քարերի պատճառով նա ընկել էր կոմայի մեջ եւ վերակենդանացվել, սակայն մինչ այժմ Այովայի դատարանը մերժում է նրա ազատման միջնորդությունը։

Շրայդերը վստահեցնում է, թե քանի որ կարճ ժամանակով մահացել էր, իրեն բանտում պահելն այժմ անօրինական է, չէ՞ որ իր պատիժը նախատեսում էր մի կյանք բանտում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ