News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանն անժամկետ գործադուլ է հայտարարել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԿԳՄՍ-ի շենքի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց Էդվարդ Գալստյանը։               

«Գործադուլ եմ հայտարարել ընդդեմ Հայաստանում իրականացվող կրթական եւ մշակութային քաղաքականությանը։ Գործադուլ եմ հայտարարել հանուն ազգային արժեքների պահպանությանը։ Վերջին շրջանում ԼԳԲՏ համայնքի քարոզը Հայաստանում դարձել է գլխավոր ուղղություններից մեկը, ֆինանսավորվում է պետական միջոցներից»,- ասաց Գալստյանը։

Ըստ Գալստյանի՝ «Հայոց լեզուն» ու «Հայոց պատմությունը» բուհական կրթական համակարգի համար կարեւոր առարկաներ են․ «Քանի դեռ հանրակրթության ոլորտում այնպիսի մակարդակի չենք հասել, որ բուհերում կարիք չլինի այս առարկաների դասավանդումը։ Այս առարկաները պետք է ծրագրային առումով վերանայվեն, նորացվեն, պետք է համապատասխանեցվեն տարբեր մասնագիտությունների։ Այս առարկաների դասավանդումը բազմաթիվ խնդիրներ ունի։ Կրթության մասին օրենքի նախագծին բոլոր համալսարաններն են դեմ արտահայտվել։ Հույս ունենք, որ կհասնենք այն ցանկալի արդյունքին, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա»։

Ծրագրերի համակարգողի խոսքով՝ ուսանողների պահանջն անտեսված է․ «Վարչապետը ուսանողների հետ հանդիպմանը ընդգծեց, որ չի պատրաստվում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել։ Այս պահին գործադուլն ամենաարդյունավետ միջոցն է բողոքը տեղ հասցնելու։ Գործադուլ հայտարարել եմ անժամկետ, այսինքն՝ մինչեւ պահանջը բավարարվի»։

Հարցին՝ արդյոք իրեն աշխատանքից հեռացնելու վտանգ կա, Գալստյանն ասաց․ «Այդ սցենարին եւս պատրաստ եմ։ Բնականաբար, գիտակցում եմ, որ պետական քաղաքականության դեմ պայքարելով՝ վտանգի տակ ես դնում նաեւ ախատանքդ։ Դրանից հետո համապատասխան ատյանների միջոցով կփորձեմ վերականգնել աշխատանքս, եթե չստացվի էլ, հոգ չէ։ Կլինի, որ ես զրկվել եմ աշխատանքիցս հանուն իմ գաղափարների պայքարի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ