News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 05
USD
477.94
EUR
530.13
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի հնությունների նախարարությունը հայտնել է անսովոր խոշոր կենդանու, ամենայն հավանականությամբ, էգ կամ որձ առյուծի մումիայի հայտնաբերման մասին, տեղեկացնում է AP-ը։

Մումիան հայտնաբերվել է Սակարայում, որը հին ժամանակներում հսկայական գերեզմանոց է եղել, այնտեղ է գտնվում հանրահայտ Աստիճանավոր դամբարանը։

Հնագետները շատ են գտնում մումիացված կատուներ, սակայն առյուծի մումիան հազվադեպ երեւույթ է։ 2004թ․ գտնվել է առյուծի առաջին կմախքը, որը բացահայտել է հին աշխարհի կենդանիների սուրբ կարգավիճակը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել