News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 06
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում բռնել են «բեն Լադեն» մականունով մարդասպան փղին: Նրան այսպես են անվանել գյուղերից մեկի 5 բնակիչների վրա հարձակելուց հետո: Հինգն էլ զոհվել էին:

Վայրի բնության դեպարտամենտի սպաները փղին, որին տեղացիները «Լադեն» են անվանել, մի քանի օր հետեւել են դրոններով եւ ձեռնասուն դարձրած փղերով: Երբ նրան հայտնաբերել են, քնեցրել են տրանկվիլիզատորներով: «Հիմա աշխատանք է տարվում փղին անտառ տանելու ուղղությամբ, որտեղ մոտակայքում մարդիկ չկան»:

Կենդանին մեկ օրում սպանել է 5 մարդու, այդ թվում՝ 3 կնոջ: Պաշտոնյաները հայտարարել են, որ որոշում ընդունելիս, թե որտեղ փղին վերաբնակեցնեն, նկատի կունենան փղի բարեկեցությունը, ինչպես նաեւ մերձակայքում բնակվող մարդկանց անվտանգությունը:

Ըստ հունիսին հրապարակված պաշտոնական տվյալների՝ Հնդկաստանում փղերը վերջին 5 տարում սպանել են մոտ 2300 մարդու, ինչը մասամբ պատճառաբանվում է բնակության բնական միջավայրի կրճատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ