News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.52
EUR
575.63
RUB
6.66
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Իռլանդիայում տեղի բնակիչները XVI դարի ոսկյա մետաղադրամների գանձ են գտել։ Գտածոյի արժեքը 100 000 ֆունտ սթեռլինգ է գնահատվում, հայտնում է RG-ը։

Metro-ն տեղեկացնում է, որ մետաղադրամները Բալիկասլա քաղաքի մոտ գտել են 44-ամյա Պոլ Ռեյնարդը եւ 52-ամյա Մայքլ Գվինը։ Տղամարդիկ մետաղորսիչով եկել են դաշտ, որպեսզի գտնեն կորած ամուսնական մատանին։ Սկզբում նրանք պայտ եւ 50 փենսանոց են գտել, իսկ ժամուկես հետո հայտնաբերել են գանձը։

Դրա մեջ եղել է 1546 թվականի՝ Էդուարդ VI երիտասարդ թագավորի կառավարման ժամանակների հազվագյուտ մետաղադրամ, որի արժեքը կարող է հասնել 3000 ֆունտի։ Հենրիխ VIII-ժամանակաշրջանի մեկ այլ մետաղադրամը գանձ որոնողներին կարող է 5000 ֆունտ բերել։ 84 մետաղադրամներից բաղկացած ամբողջ գանձը փորձագետները գնահատում են 100 000 ֆունտ սթեռլինգ։

Մետաղադրամներն ուղարկվել են Օլսթերնի թանգարան՝ պաշտոնական նույնականացման եւ փորձագետների կողմից գնահատման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ