News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում ծանոթացել է տեխնիկա-կրիմինալիստիկական սարքավորումներին, որոնք օգտագործվում են Ռուսաստանի ՔԿ գործընկերների կողմից։ Հայկական պատվիրակությանը ցուցադրել են սարքավորումների հնարավորությունները, դրանց օգտագործման փորձը, դրական եւ բացասական կողմերը։

Այդ սարքավորումների շնորհիվ 2008-ից մինչ օրս բացահայտվել են նախկինում չբացահայտված 72004 քրեական գործեր, այդ թվում՝ 7917 սպանություններ։

Հայաստանի ՔԿ աշխատանքային խումբը հանդիպել է Ռուսաստանի ՔԿ այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ եւ կապեր է հաստատել մի շարք մասնագետների հետ։

Այցի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի ակադեմիա, որտեղ հանդիպում է կայացել ակադեմիայի ռեկտորի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ակադեմիա ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչների այցի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ