News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աննորմալ իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ ԵՄ-ը աջակցել է արտերկրում նախաձեռնված հեղաշրջմանը, ինչը տեղի է ունեցել հաջորդ առավոտյան այն բանից հետո, երբ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի միջնորդությամբ ստորագրվել է Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիրը: Այս մասին նոյեմբերի 11-ին Մատենադարանում Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ այդ ժամանակ ընդդիմությունը խզել է փաստաթուղթն ու իրեն անվանել ոչ թե ազգային համաձայնեցման ընդդիմություն, այլ հաղթող ընդդիմություն, որից հետո սկսվել է ռուսաց լեզվի վրա ուղիղ հարձակումը:

«Դրանից հետո Ուկրաինայում զինված կազմավորումներին հրամայել են ռուսներին հանել Ղրիմից: Ստացվում է, որ համաձայնագիրն անիմաստ է նրանց համար, ովքեր նախաձեռնել են հեղաշրջումը: Ուկրաինայում իշխանությունն անօրինական զավթած ընդդիմությանը համաձայնագիրը պահպանել ստիպելու փոխարեն եվրոպացիները սկսել են խրախուսել Ուկրաինայում նեոնացիզմի տարածումը»,- նշել է նա:

Լավրովը հավելել է, որ Ուկրաինայում դեռեւս հակաահաբեկչական գործողություններ են ընթանում, որը սկսել է Պորոշենկոն:

«Ինչ-որ մեկը կարո՞ղ է հիշել 2014-ից մի դրվագ, երբ Դոնբասից հարձակվել են մնացած Ուկրաինայի վրա: Միեւնույն ժամանակ, փորձագետների տվյալներով, 5 անգամ ավելի շատ տուժում է այն կողմը, որտեղից կրակում են ուկրաինացի ուժայիններն ու նեոնացիստական կազմավորումները: Այդ պատճառով երբ եվրոպացիները ցանկանում են 2014-ի մարտը նշել որպես զեկույցի կետ, մենք նրանց հիշեցնում ենք քաղաքական կարգավորման մասին փետրվարին կնքված համաձայնագիրը»,- պարզաբանել է նա:

Նա նաեւ նշել է, որ Ֆրանսիայի նախագահը վերջին հարցազրույցում իրերն իրենց անունով է կաչել՝ ասելով, որ առանց Ռուսաստանի Եվրոպան քիչ մրցունակ է:

«Մենք մեր կողմից միայն կարող ենք հավելել, որ Ռուսաստանը չի համագործակցի ԵՄ-ի հետ՝ Չինաստանի կամ այլ գործընկերոջ հաշվին, մենք կհամագործակցենք դրական տրամադրված երկրների եւ գործընկերների հետ»,- եզրափակել է նախարարը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիրը կնքվել է 2014-ի փետրվարի 21-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ խորհրդարանական ընդդիմության առաջնորդների միջեւ Եվրամիության ներկայացուցիչների միջնորդությամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ