News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ահաբեկչության բոլոր օջախները ոչնչացված են, այն մնում է միայն Իդլիբի շրջանում։ Այդ օջախը պետք է ոչնչացվի, իսկ առայժմ Թուրքիան պետք է կատարի իր պարտականությունը եւ տարանջատի ահաբեկիչներին հայրենասեր ընդդիմությունից։ Այս մասին նոյեմբերի 11-ին «Մատենադարան» հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտում Հայաստանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր Հայաստանի դիվանագիտական դպրոցի գործունեության 10-ամյակին, ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքերով, երկրորդ օջախը գտնվում է Եփրատ գետի արեւելյան ափին եւ պայմանավորված է նրանով, որ այնտեղ պահպանվում է ԱՄՆ-ի անօրինական ներկայությունը։

«Ռուսաստանը համագործակցում է Թուրքիայի հետ Սիրիայում, որպեսզի չկրկնվի Իրաքի արկածախնդրությունը, որի հետեւանքով ծագեց «Իսլամական պետությունը» եւ այն, ինչ կատարվեց Լիբիայում, որտեղ ճգնաժամից հետո, երկրով մաքսանենգային զենք է անցնում, գլուխ են բարձրացրել ահաբեկչական խմբավորումները։ Բացի այդ, Լիբիայով փախստականների մեծ հոսք է գնում Եվրոպա։ Սիրիային փորձում էին Իրաքի եւ Լիբիայի ուղու վրա դնել, սակայն շնորհիվ ջանքերի, այդ թվում՝ Ռուսաստանի, որը արձագանքեց սիրիական իշխանությունների խնդրանքին, դա տեղի չունեցավ։ Մենք Թուրքիայի եւ Իրանի հետ միասին աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի վերացնենք ահաբեկչական սպառնալիքը, որը ոչ միայն ռազմական գործողություններ է պահանջում, այլեւ՝ այլ միջոցներ, այդ թվում՝ միջազգային արդարադատության, ահաբեկիչների հետապնդման հետ կապված։ Միաժամանակ, մենք կապեր ենք պահպանում Սիրիայում այլ մասնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, որի հետ մենք անկեղծ զրույցներ ենք ունենում, այդ թվում՝ ռազմական հարթության վրա։ Սիրիայում բախվում են շատ խաղացողների շահերն ու պրակտիկ գործողությունները։ Այսօր գործողություններն արդեն նպատակաուղղված են ոչ թե երկրի փլուզմանը, այլեւ հանրապետության ամբողջականությանը եւ ինքնավարությանը»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ