News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հեռուստառադիոհեռարձակման մոնիթորինգի պետական գործակալությունը ուշադրություն է դարձրել հեռուստատեսությամբ պաղպաղակի գովազդի վրա՝ հայտարարելով, որ որոշ գովազդային հոլովակներ «անբարոյական կոնտենտ» են պարունակում, հայտնում է Hürriyet-ը։

Ռադիոյի եւ հեռուստատեսությոն գերագույն խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մուրատ Էլիալթլին հայտարարել է, որ պաղպաղակի եւ ոչ ոգելից ըմպելիքների գովազդի նոր կանոնների ստեղծման աշխատանքները շարունակվում են գովազդային ասոցիացիաների հետ համագործակցությամբ։

«Այդ գովազդային հոլովակներում կարող է որոշ խնդրահարույց բովանդակություն լինել, մանավանդ պաղպաղակի գովազդում կան խնդիրներ, որոնք անցնում են ընդհանուր բարոյականության սահմանը»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե որ գովազդներն են հատկապես խնդրահարույց։

«Այս հայտարարությունը բացասական արձագանք է գտել սոցցանցերում թուրքերի կողմից, որոնք համարել են, որ խորհուրդը հոլովակները գնահատել է որպես սեքսուալ։

«Խորհուրդը, որը չի միջամտում եւ չի կարող միջամտել հեռուստասերիալների եւ ֆիլմերի արտադրությանը, որոնք կանանց եւ երեխաների հանդեպ բռնություն են պարունակում, միջամտում է պաղպաղակի գովազդին»,- Twitter-ում գրել է օգտատերերից մեկը։

«Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը սատարել է այն գործողությունների գրաքննությունը, որոնք ինքը անբարոյական է համարում, ներառյալ՝ ծխելը եւ ալկոհոլի օգտագործումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ