News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 10
USD
478.02
EUR
529.5
RUB
7.52
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Տեսչական մարմինների աշխատանքի համակարգման գրասենյակի նախկին ղեկավար Հայկ Այվազյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական գործի քննությունն ավարտվել է․ նոյեմբերի 27-ին կհրապարակվի վճիռը։ Այս մասին այսօր՝  նոյեմբերի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայկ Այվազյանը։

Հայկ Այվազյանը կառավարությանը ներկայացրել  էր երեք պահանջ․ անվավեր ճանաչել  իրեն աշխատանքից ազատելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հրամանը,  իրեն վերականգնել պաշտոնում եւ փոխհատուցել, իր խոսքով՝  ապօրինի հրամանի հետեւանքով հարկադիր պարապուրդում եղած ողջ ժամանակահատվածի համար՝   աշխատավարձի հանրագումարի չափով։

Հիշեցնենք, ապրիլի 1-ին զբաղեցրած պաշտոնից ազատված Հայկ Այվազյանը նշել էր, որ անակնկալի է եկել, երբ իմացել է, որ ազատված է աշխատանքից՝ առանց որեւէ պարզաբանման եւ պատճառաբանության: Նախնական տեղեկություններով՝  Հայկ Այվազյանի ազատման պատճառը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած հակասությունն է եղել։

Հայկ Այվազյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ պայքարելու է իր խախտված իրավունքների վերականգնման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ