News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի իշխանությունները Բոլիվիայի պաշտոնաթող նախագահ Էվո Մորալեսին քաղաքական ապաստան են տրամադրել։ Ներքին գործերի նախարար Օլգա Սանչես Կորդերոն բավարարել է Մորալեսի համապատասխան միջնորդությունը։ Այս մասին հայտնել է Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը՝ նշելով «կյանքի եւ ֆիզիկական անձեռնմխելիության հանդեպ սպառնալիքի» մասին։ Որոշումն ընդունվել է «մարդասիրական դրդապատճառներով, ասվում է հայտարարության մեջ, հայտնում է DW-ը։

Էբրարդի խոսքերով, Մորալեսը բանավոր եւ գրավոր դիմել է Մեքսիկայի իշխանություններին՝ խնդրելով ապաստան տրամադրել։ Երբ եւ ինչ կերպ է Բոլիվիայի նախկին ղեկավարը ժամանելու Մեքսիկա, նա չի հայտնել։

Մորալեսն ինքը շնորհակալություն է հայտնել այդ երկրի իշխանություններին։ Twitter-ում դիմելով իր կողմնակիցներին՝ նա խոստացել է ապագայում վերադառնալ հայրենիք։

Միաժամանակ, Պերուի իշխանությունները «կանաչ լույս» են տվել Մեքսիկայից կառավարական ինքնաթիռի թռիչքին։ Լիմայի իշխանությունները թույլ են տվել Մորալեսին տեղափոխելու համար Բոլիվիա մեկնող ինքնաթիռի թռիչքը եւ վերալիցքավորումը։ Որոշումն ընդունվել է Մեքսիկայի կառավարության խնդրանքով, հայտարարել է Պերուն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ