News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ է կյանքը տալ հանուն Բոլիվիայի եւ Էվո Մորալեսի, որը նախօրեին հրաժարական տվեց այդ երկրի նախագահի պաշտոնից։ Հայտարարությունը նա արել է Կարակասում ելույթի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Բոլիվիան մեր եղբայրական երկիրն է։ Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել նրա համար։ Կյանքը տալ խաղաղության, դեմոկրատիայի եւ օրինական ընտրված նախագահ Էվո Մորալեսի պաշտպանության համար»,- ասել է նա, որի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ։

Վենեսուելայի նախագահը նաեւ ավելացրել է, որ Մորալեսի հրաժարականը չի նշանակում նրա քաղաքական կարիերայի ավարտ։ «Սա վերջը չէ։ Սկսվում է բոլիվիական հեղափոխության նոր փուլը։ Ես համոզված եմ, որ Էվո (Մորալեսը) կվերադառնա»,- ընդգծել է Մադուրոն։

Մադուրոն կարծում է, որ Բոլիվիայում տեղի ունեցողի հետեւում կանգնած է ԱՄՆ-ը։ «Մենք դաապարտել ենք պետական հեղաշրջումն ընդդեմ (Բոլիվիայի նախագահ) Էվո Մորալեսի, որը համակարգել եւ ֆինանսավորել են Սպիտակ տնից»,- ասել է նա։

Վենեսուելայի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը պատասխանառու է տարածաշրջանում բոլոր պետական հեղաշրջումների համար վերջին հարյուր տարում։ «Ուզում եք կռվե՞լ։ Մենք պատրաստ ենք կռվել խաղաղության, հայրենիքի, ինքնիշխանության համար»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ