News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանը կարող է գործարկել իր թվային արժույթը առաջիկա երկու-երեք ամիսներին։ HCM Capital-ի վերլուծաբան Ջեք Լիի խոսքով՝ Չինաստանում մշակվել է էլեկտրոնային վճարահամակարգ թվային արժույթով (DCEP)։ Դա թույլ կտա Չինաստանի Կենտրոնական բանկին թվային արժույթ տալ առեւտրային բանկերին եւ այլ վճարային ցանցերի Alipay-ի եւ WeChat Pay-ի մջոցով, պարզաբանել է նա։

«Եվ այսպես, դրանցում արդեն կա ամբողջ համակարգը, եւ ցանցը պատրաստ է։ Ես կարծում եմ, որ չինական կրիպտոարժույթի թողարկումը տեղի կունենա շատ շուտով, առաջիկա 2-3 ամսում»,- ասել է նա։

Որոշ փորձագետներ նախազգուշացնում են, որ վիրտուալ արժույթները կարող են ավելացնել խարդախության ռիսկը, հատկապես փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերում։ Բայց շատ կառավարություններ առայժմ չեն գտել այդ հարթության կարգավորման միջոցը։ Շվեյցարիայի միջազգային ֆինանսների գծով պետական քարտուղար Դանիելա Սթոֆելը կարծում է, որ Չինաստանի թվային արժույթի թողարկումը կարող է ամբողջ աշխարհին մղել որոշում ընդունելու, թե ինչպես են ցանկանում օգտագործել եւ կարգավորել նման տեխնոլոգիաները։ «Եթե կառավարությունները գիտակցեն, որ դա հիմա իսկապես տեղի է ունենում, իսկ հարցն ու խնդիրները, էլեկտրոնային արժույթներն այժմ իրական են, ես հույս ունեմ, որ դա լրացուցիչ խթան կհանդիսանա գլոբալ հիման վրա որոշում ընդունելու համար»,- ասել է Սթոֆելը CNBC-ի հարցազրույցում։

Թվային արժույթների պոտենցիալ աճը կարող է առաջ բերել հարցեր ազգային արժույթների եւ կենտրոնական բանկերի դերի մասին, ինչը նույնպես պետք է քննարկվի միջազգային մակարդակով, նշել է Սթոֆելը։

Չինաստանը միակ երկիրը չէ, որը զբաղվում է թվային արժույթ թողարկելով։ Շվեյցարական ազգային բանկն անցած ամիս հայտարարել է, որ աշխատում է երկրի ֆոնդային շուկայի հետ՝ ուսումնասիրելու համար առեւտրում նման արժույթների օգտագործման հնարավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ