News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջիվան Չելոյանցի համար զարմանալի է, որ Հայաստանում ֆուտբոլը քաղաքականացված է, եւ գործկոմի կազմում 17 հոգուց 8-ը քաղաքական գործիչներ են:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս առնչությամբ Չելոյանցը նշեց. «Այն մարդիկ, որ գործկոմի կազմում են, պետք է ֆուտբոլից մի փոքր հասկանան: Օրինակ` օրեր առաջ առողջապահության նախարարը քննադատում էր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին, բայց ես կարծում եմ, որ նա առաջին հերթին պետք է զբաղվի ու մտահոգվի նրանով, որ Հայաստանում սպորտային բժիշկներ չկան: Ես ֆուտբոլում վաղուց եմ, սակայն այսքան քաղաքականություն չեմ հիշում»:

Ապա հավելեց, որ գործկոմի անդամները պետք է օգնեն Վանեցյանին, ոչ թե զբաղվեն քաղաքականությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ