News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ տարեվերջին՝ դեկտեմբերի 8-ին, համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու Հայաստանի մի շարք համայնքներում՝ Արարատի մարզի Տափերական, Արագածոտնի մարզի Ավան, Կոշ, Հակո, Զարինջա, Թլիկ, Արմավիրի մարզի Նորապատ, Ֆերիկ, Ալաշկերտ, Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Կոտայքի մարզի Ողջաբերդ, Լոռու մարզի Անտառամուտ համայնքներում։

Թավշյա հեղափոխությունից հետո, իհարկե, տարբեր համայնքներում տեղի են ունեցել ընտրություններ, որոնց մասնակցել են հիմնականում անկուսակցական թեկնածուներ կամ էլ համայնքների նախկին ղեկավարները։ Եվ սա հարցեր է առաջացնում մի երկրում, որտեղ առկա է բազմակուսակացական համակարգ, որտեղ, եթե որեւէ կուսակցության հարց ուղղես իր անդամների թվաքանակի մասին, մի պատկառելի ցուցակ կարող է խոթել աչքդ։

Սակայն այդ նույն կուսակցությունները զլանում եւ ավելորդ են համարում մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ունենալ արդար ընտրությունների միջոցով ընտրված գեթ մեկ համայնքապետ։

Առաջիկա ՏԻՄ ընտրությունները կարող են իսկապես փորձաքար դառնալ նոր ընդդիմության ձեւավորման համար, որի անհրաժեշտությունը կա, որի մասին խոսվում է պարբերաբար։ Մի ընդդիմության, որը կարող է իր օրակարգով, ծրագրերով ստվերում թողնել եւ քաղաքական աղբանոց նետել Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ