News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է իր տարածաշրջանային դաշնակիցների հետ՝ Պարսից ծոցում լարվածությունը թուլացնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Ռաքոլթան, հաղորդում է Associated Press-ը:

«Մենք շատ մտահոգված ենք այդ առիթով եւ սերտորեն համագործակցում ենք ԱՄԷ-ի հետ, որպեսզի փորձենք համոզել Իրանին, որ միակ լուծումը քաղաքական լուծումն է: Այսօր աշխարհում բռնությունը տեղ չունի»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ԱՄԷ-ի առաջնորդները «հասկանում են, որ կան տակտիկական խնդիրներ, որոնց մենք կարող ենք չհամաձայնել», սակայն նրանք հայտնել են, որ «100 տոկոսով աջակցում են ԱՄՆ վարչակազմի առավելագույն ճնշման արշավին»:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ