News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չինաստանի հարավային Յունան նահանգի Կայուան քաղաքում մանկապարտեզի վրա հարձակման հետեւանքով տուժել է 51 երեխա եւ 3 մեծահասակ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

Հաղորդագրությունից հետեւում է, որ երիտասարդը, կտրելով մանկական հաստատության մետաղալարե ցանկապատը, ներթափանցել է տարածք, մտել շենք եւ կաուստիկ սոդայի լուծույթ լցրել երեխաների եւ 3 դաստիարակների վրա:

Արդյունքում թեթեւ այրվածքներ է ստացել 48 մարդ, միջին ծանրության այրվածքներ՝ 4-ը, եւս 2-ը՝ ծանր վնասվածքներ: Միաժամանակ, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությանը հաջողվել է արագ պարզել կասկածյալի անձը եւ նրան ձերբակալել: Նա 23-ամյա տեղացի էր՝ Կուն ազգանունով: Նա իր արարքի դրդապատճառ է անվանել հանրության հանդեպ ատելությունը, որը ձեւավորվել է մանկության տարիներին մոր կողմից իր նկատմամբ ուշադրության բացակայության, ներկայիս ծանր ընտանեկան վիճակի եւ աշխատավայրում գժտությունների պատճառով: Այս ամենը նրան դրդել է մարդկանցից «վրեժ լուծելուն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ