News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 13-ին նշում են Բարության միջազգային օրը (World Kindness Day): 1998-ի նոյեմբերի 13-ին Տոկիոյում բացվել է բարության համաշխարհային շարժման առաջին կոնֆերանսը:

Կոնֆերանսին մասնակցել են ներկայացուցիչներ Ավստրալիայից, Կանադայից, Ճապոնիայից, Թաիլանդից, Սինգապուրից, Մեծ Բրիտանիայից ու ԱՄՆ-ից, ավելի ուշ շարժմանը միացել են այլ երկրներ:

Իսկ ահա բարության համաշխարհային շարժում կազմակերպությունը ստեղծվել է Ճապոնիայում դրանից մեկ տարի առաջ՝ 1997-ին, եւ հավաքել տարբեր երկրներից կամավորների, որոնք ամեն տարի մասնակցում են բարի գործերի կատարմանն ու ոգեշնչում մարդկանց: Այսօր նրանց են միանում ավելի ու ավելի շատ մարդիկ, որոնք ցանկանում են բարի գործ անել:

Շարժումն ունի իր պաշտոնական փաստաթուղթը՝ «բարության հռչակագիրը», որում ասվում է. «Մենք ընդունում ենք պարզ, մարդկային բարության կարեւորությունը, եւ այս փաստաթղթով կոչ ենք անում բարության համաշխարհային շարժում ստեղծել: Մենք կձգտենք միավորվել ցանկացած երկրում համաշխարհային ցանցի ստեղծման միջոցով եւ ստեղծել ավելի բարի ու կարեկցող աշխարհ»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ