News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԷՄԳ վերջին զեկույցը Իրանի միջուկային գործունեության մասին ցույց է տալիս, որ գործակալությունն իրանական օբյեկտներին ամբողջական հասանելիություն ունի, չնայած Թեհրանի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով պարտավորությունների կրճատմանը: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին, փոխանցում է Mehr-ը: 

Ըստ նրա՝ զեկույցը «ցույց է տալիս», որ ԱԷՄԳ-ն դեռեւս կարող է անցկացնել ինչպես Իրանի կողմից միջուկային համաձայնագրով պարտավորությունների կատարման, այնպես էլ որոշ մասերի կատարումը դադարեցնելու ստուգումներ: Այս պահից, ինչպես Իրանին Գործակալությունն իրազեկել է, որ մի քանի հարցեր ունի որոշակի տեղադրության կապակցությամբ, Իրանը համաձայնվել է ԱԷՄԳ-ի հետ դրական փոխգործակցությանը՝ իրավիճակի պարզաբանման եւ համապատասխան հարցերի լուծման նպատակով: Իրանը ԱԷՄԳ-ին անհրաժեշտ հասանելիություն է տրամադրել համագործակցության եւ թափանցիկության հիման վրա»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով՝ այս հարցում Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ փոխգործակցությունը շարունակվում է, եւ «կողմնակալ դատողությունների ցանկացած փորձ, ինչպես նաեւ հապշտապ եւ կոշտ գնահատականները կմեկնաբանվեն միայն որպես գործողություններ՝ ուղղված հանուն քաղաքական նպատակների կուրսից շեղման»:

«Այն ժամանակ, երբ 2 կողմերը համագործակցում են խնդրի լուծման շուրջ, չի կարելի թույլ տալ, որ քաղաքական պատճառներն օգտվեն իրավիճակից եւ այն տապալեն»,- հավելել է նա:

Նախօրեին ԱԷՄԳ-ն հաստատել էր, որ Իրանը Ֆորդոյի միջուկային հարթակում սկսել է ուրանի հարստացումը՝ հավելելով, որ Թեհրանում հարստացված ուրանի պաշարները շարունակում են աճել:

Այս միջոցառումը Իրանի ՀԳՀԾ պարտավորությունների կրճատման չորրորդ քայլն էր համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դորս գալուց եւ Իրանի տնտեսական շահերը պաշտպանելու եվրոպական կողմի անընդունակությունից հետո: Թեհրանը հայտարարում է, որ բոլոր միջոցառումները միջուկային գործարքի իրավական շրջանակում են՝ ընդգծելով, որ պատասխան միջոցառումները կչեղարկվեն, հենց որ մյուս կողմերն իրենց պարտավորությունները սկսեն կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ