News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գուցե նախորդ գումարման խորհրդարաններում այդ իրավունքն ունեիք այդ կերպ խոսելու, բայց վստահեցնում եմ, որեւէ կերպ այդ իրավունքը չունեք եւ այս բառամթերքով, այս տոնայնությամբ, այս մուննաթով, որն արդեն պերմանենտ է դարձել այս խորհրդարանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ելույթին:

«Կարծում եմ՝ այդ իրավունքը չեք վաստակել եւ որեւէ կերպ չէիք կարող վաստալե, որովհետեւ գոնե այս ԱԺ-ն 70 տոկոս վստահության քվե է ստացել ռւ բացարձակ որեւէ կերպ կասկածի տակ չդրված ընտրություններում է ստացել: Կարծում եմ՝ ժամանակն է այս պոպուլիստական հայտարարություններին վերջ տալ»,-ընդգծեց գայանե Աբրահամյանը:

Իր հերթին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Ես միանում եմ, որ պաթոսին պետք է վերջ տալ, պաթոսախառը հայտարարություններն արդեն այս դահլիճին հարիր չեն: Ուղում եմհիշեցնել, թե ով է բարձրացնել նույն թոշակառուների աշխատավարձը, ուսուցիչների աշխատավարձը, որ տարիներ շարունակ բարձրացված չէր, ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձը եւ այսպես շարունակ: Որեւէ մեկը չլինի այս կառավարությունից եւ իշխանությունից ավելին, որ մտածում է մեր ժողովրդի, նրա հոգսերի մասին: Պետք է հիշեցնել, որ նախկինում, երբ կոռուպցիայի մեջ թաթախված կառավարություն ու իշխանություն էր, այն ժամանակ որեւէ մեկը չէր հիշում աշխատավարձերի ու թոշակների բարձրացման մասին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տիգրան Ուրիխանյանն օրինագիծ էր ներկայացրել կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ՝ նշելով. «Եթե վարչապետը հայտարարում է, որ բյուջեի մուտքերն ավելանում են, որ կա փող, բայց ծախսելու տեղը հայտնի չէ, եթե երկրի գործերը գնալով լավանում են, ապա որ ուղղությամբ ուղղել այդ միջոցներ, եթե ոչ թոշակառուների թոշակի բարձրացմանը»: Նա հավելել էր, որ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծին՝ պատճառաբանելով, որ հաշվարկելը դժվար է լինելու։

«Այսօրվա իրականության մեջ չկա մի բան, որը գրանցված եւ փաստաթղթավորված չէ, այն էլ՝ էլեկտրոնային եւ թվային աշխարհում եւ արդեն 1.5 տարի այդ հաշվարկն անելը պետք է լիներ հեշտ։ Եթե ՀՀ քաղաքացին իր միաբան ոգով 1,5 տարի առաջ փողոց դուրս գալով բացառապես իր կյանքում որակ փոխելու նպատակով չստանա այն, ինչի համար Ձեզ սկուտեղի վրա մատուցեց իշխանություն, ապա Դուք դրանով կոտրելու եք 800 հազար աղքատների հոգու ջրագը, որը վառվեց 1,5 տարի առաջ»,-ասել է Ուրիխանյանը:

Իսկ երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքելն էր, թե «Պարոն Ուրիխանյան, էդ Ձեր մասնավոր դիտարկո՞ւմն է, որ մեզ սկուտեղի վրա իշխանություն է մատուցվել», Տիգրան Ուրիխանյանն ասել էր. «Իմ պաթոսի մասին ձեզ հայտնի տարբեր մարդկանց տարբեր մարմնի մասեր հատելու սպառնալիքներով հանդես եկող հանրաճանաչ գործիչներ նույնիսկ չեն կարողացել մեկնաբանել: Խնդրում եմ կոռեկտություն պահպանեք: Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, այո, պետք է ջանալ հաշվել: Պարոն Միրզոյան, այո, ժողովուրդը ձեզ մատուցեց իշխանությունը»:

Տպել
Ամենաշատ