News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 12-ին, վիճաբանություն տեղի ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր գեւորգ Պետրոսյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջեւ:

Գեւորգ Պետրոսյանը ներկայացնում էր «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու վերաբերյալ օրինագիծը: Նա երկու փոփոխություն էր առաջարկում՝ օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունը եւ արգելել, որ նույնասեռականները կարողանան երեխա որդեգրել:

«Մեկ ա, մերժվելու ա, բայց պիտի ասեմ՝ հարգելի գործընկերներ, այս մի նախագիծն էլ վերաբերում է նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու արգելքին, բա այստեղ ի՞նչը պետք է ստուգենք, եթե ամուսնության ժամանակ կասկած կա, որ նույնասեռական է, մի բան կարելի է  ստուգել, այստեղ ի՞նչը պետք է ստուգել»,- ասաց նա:

Պետրոսյանը հորդորեց կատակը մի կողմ դնել եւ ազգային արժեքները պահել: «Մենք ամենավանդական ազգն ենք: Մենք չենք ասում իրանց տվե սպանեք., չկա տենց խնդիր: բայց մենք ասում ենք՝ նման մարդկանց կողմից երեխա որդեգրելու արգելք սահմանենք: Այստեղ էլպետք է նահանջե՞նք: Այս նախագծի բացակայությունն իմ անձին չի սպառնում, բայց դա մեր ազգային անվտանգության նկատառում ունի: Հարցեր կան, որ բոլորս պետք է միասին լինենք:

Ես եւ մեր խմբակցությունը դեմ է, որ ավանդական արժեհամակարգը գնդակահարվի: բայց ի՞նչ է նշանակում երկու համասեռամոլ երեխա որդեգրեն, էդ երեխան ի՞նչ է մեծանալու: Որ էսպես խոսում եմ, ասում եք՝ մունաթով ես խոսում, բա ո՞նց խոսամ, ծափ տա՞մ էս թեմայով, ո՞վ ինձ կհասկանա: Թող նախագիծը վերցնի, մեկ ուրիշը ներկայացնի, բայց եկեք պաշտպանենք մեր արժեհամակարգը: Լավ, ամուսնությանը կողմ եղաք, գոնե սրան դեմ եղեք: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երեւույթ տեսնել»,- հայտարարեց Պետրոսյանը:

Նրա այս հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նա, դիմելով Պետրոսյանին, ասաց. «Ի՞նչ ես խոսում, էս ի՞նչ ես խոսում»:

Պետրոսյանն էլ հակադարձեց նրան.«ինչ ես խոսում չէ, ինչ եք խոսում»:

«Պարո´ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է՝ դուք կուզանաք ձեր ընտանիքում... էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի այս դիտարկման հետ համաձայն չէր Գեւորգ Պետրոսյանը եւ նշեց, որ ոչ մեկի անուն չի տվել, որ անձնավորված չէ իր ասածը:

«Այս ձեւն արդեն չափ ու սահման չունի: Հիմա մեկը կանգնի ասի՝ էս օրենքին ով որ դեմ քվեարկի,  իր ընտանիքում  սենց- նե՞նց է»,-ասաց Արարատ Միրզոյանը: Նա դիմեց ԱԺ աշխատակցին՝ խնդրելով գտնել այն հոդվածը, որով կարգավորվում է պատգամավորին ձայնից զրկելու հարցը:

ԱԺ-ն մերժեց այս օրինագիծը օրակարգ ընդրկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ