News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այո, ընկերներով մի քիչ բարձր տոնով մի քանի բառ զրուցել ենք, ավարտվել ա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու հանկարծ «Իմ քայլի» պատգամավոր երը խմբով դուրս եկան նիստերի դահլիճից:

Հակոբ Սիմիդյանը խոստովանեց, որ միջադեպը իր եւ Վարդան Աթաբեկյանի միջեւ է եղել, որ պարզապես բարձր են խոսել. «Մի պահ ա եղել, ոչ մի հրմշտոց, ոչ մի քաշքշոց չի եղել, անձնական բան չկար, աշխատանքային պրոբլեմ էր, մենք վաղուցվա ընկերներ ենք»,-ասաց Սիմիդյանը՝ հավելելով. «Իմ դահլիճից դուրս գալ իմ ընկերոջն ուրիշ բան էր թվացել, հետո պարզեցինք, որ դա դա չի»:

Իր հերթին Վարդան Աթաբեկյանը նշեց, որ անձնական խնդիր է եղել: Դիտարկմանը, թե ԱԺ-ում անձնական հաշիվնե՞ր եք մաքրում, ԱԺ-ն անձնական հաշիվների տեղ չի, պատգամավորն արձագանքեց. «Հա՞, որտե՞ղ է էդ գրած»: Նրա խոսքով՝ իրենց վեճը ԱԺ-ում քննարկվող հարցի հետ կապ չուներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վիճաբանությունից հետո «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ լքել են դահլիճը։

Լրագրողների հարցին, թե ինչի՞ հետ էր կապված դահլիճը լքելը, տարբեր պատգամավորներ իրար հակասող պատասխաններ էին տվել: Նախ, պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, թե լուրջ բան չկա, ընդմիջման հարցերն էին քննարկում: Ի դեպ, լրագրողներն ականատես են եղել, թե ինչպես են «Իմ քայլի» պատգամավորներն իրար հրմշտելով մտնում խմբակցության սենյակ:

Լրագրողների դիտարկմանը, որ բարձր ձայներ են լսվել, «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանն ասել էր. «Քվեարկությունը վերջացրեցինք, դուրս եկանք, սենյակում հետեւում ենք: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, աշխատանքային գործընթաց է»:

Բոլոր պատգամավորները հերքեցին, թե հրմշտոց է եղել ներսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ