News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն նշեց գործունեության մեկ տասնամյակը։ Տասը տարվա  ընթացքում ընկերությունը դարձել է Հայաստանում առաջատար վարկային կազմակերպություններից մեկը՝ ինչպես ակտիվների մեծությամբ, այնպես էլ ծառայությունների բազմազանությամբ։ Չունենալով մասնաճյուղային ցանց, ընկերությունը ապահովել է հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում եւ տրամադրել է շուրջ 100.000 հատ վարկ 100 միլիարդ ՀՀ դրամ ծավալով։

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանի խոսքով՝ իրենք մեծ ուշադրություն են դարձնում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերին եւ այսօր հանդիսանում են նման նախագծերի խոշորագույն մանրածախ ֆինանսավորողը։

«Առաջադեմ գաղափարները բիզնես նախագծերի վերածելու նպատակով կազմակերպությունը շարունակաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ստարտափ ընկերություններին։ Մասնավոր կապիտալով աշխատող վարկային կազմակերպությունների շարքում Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն առաջինն էր, որ թողարկեց պարտատոմսեր, որոնց նկատմամբ պաանջարկն արդեն հինգ տարի գերազանցում է առաջարկվող ծավալին։ Որպես սոցիալապես պատասխանաատու ընկերություն՝ կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ սոցիալական եւ բնապահպանական ծրագրեր», - ասաց Լուիզա Իգրարյանը։

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն ներկայացնում է առցանց վարկավորման իր նոր հարթակը՝ CashMe-ն, որի միջոցով վարկային ծառայություններ են մատուցվելու շուրջօրյա 24/7 սկզբունքով՝ հսանելիություն ապահովելով ամբողջ աշխարհում։ Ընդամենը մուտքագրված անձնագրային տվյալների հիման վրա հավելվածն ավտոմատ եղանակով հայտնում է վարկի գումարի հասանելի չափը։

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մարգարյանի խոսքով՝ վարկի ստացումն առավելապես պարզեցված է եւ հարմարեցված հաճախորդների ժամանակը խնայելու համար։

«Գումարը կարելի է ստանալ ինչպես կանխիկ՝ վճարային տերմինալների եւ բջջային օպերատորների միջոցով, այնպես էլ անկանխիկ՝ բանկային քարտի միջոցով»- ասաց Մարգարյանը։

Նրա խոսքով՝ Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն ակտիվորեն շարունակում է իր վարկային գործիքների թվայնացման գործընթացը, որի վերջնական նպատակն է իր հաճախորդներին բարձրորակ ֆինանսական ծառայությունների մատուցումը եւ ֆինանսական միջոցների հասանելիության ապահովումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ