News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այն, ինչ տեղի ունեցավ այս դահլիճում րոպեներ առաջ, ես կորակեմ որպես արջի ծառայություն ԲՀԿ-ին եւ անձամբ նրա նախագահ եւ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի պահվածքին ԱԺ դահլիճում:

Հիշեցնենք, որ վերջինս օրինագիծ էր ներկայացրել, որով կարգելվեր նույնասեռականներին երեխա որդեգրել: Նրա ելույթից հետո վեճ ծագեց իր եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջեւ:

«Մենք ԲՀԿ-ի շարքերում ունենք հարգարժան գործընկերներ, ում հետ ունենք ընդհանուր օրակարգ եւ աշխատում ենք շատ արդյունավետ: Գոյություն չունեցող իրավիճակում գոյություն չունեցող ելքերը վերագրելով քաղաքական մեծամասնությանը, կարող է ստեղծվել ֆոն, որ իր հետ բերի շատ վատ, շատ ապակառուցողական հետեւանքներ: Սրա դեմը պետք է կանխարգելեք դուք, մեր հարգարժան գործընկերներ, որովհետեւ սա պատիվ չի բերում առաջին հերթին այն քվեին, որ մենք երկուստեք ստացել ենք ԱԺ-ում հայտնվելու համար»,-ասաց պատգամավորը:

Նա հավելեց. «Պարոն Պետրոսյանն արդեն ամիսներ շարունակ մի քաղաքական գծի մեջ է, որը ձեզ հետ ընդհանրապես կապ չունի: նա անընդհատ խոսում է համասեռամոլներից, նույնասեռականությունից, անհասկանալի ինչ-որ կերպարներից եւ ուզում է իրեն վերագրել այդ երեւույթների դեմ պայքարող միակ մարդը այս խորհրդարանում՝ լինելով իրավաբան, մոռանալով սեփական գործունեության կարեւորությունը, սեփական մանդատի արժեքը:

Ես վստահ եմ, որ հենց հիմա պարոն Ծառուկյանը պարոն Պետրոսյանի հետ ունենում է խոսակցություն: Ես ուզում եմ, որ մենք նույնպես սա իմանանք ու հասկանանք, որ այնպես չի, որ մեր գործընկերները միայն այդպես են: Ամենաուժեղ գովազդը համասեռամոլների այս քաղաքական ամբիոնից եւ նրանց իրավունքների բարձրաձայնումը.. այսօր շատ կարեւոր բան տեղի ունեցավ. Գեւորգ Պետրոսյանը այս ամբիոնից ներկայացրեց, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել: Ոչ ոք չգիտեր այդ խնդրի մասին»,-ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ