News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի պատգամավորները քննարկեցին օրակարգում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ներառման հարցը, որն ավելի վաղ բացասական եզրակացություն էր ստացել պրոֆիլային հանձնաժողովի կողմից:

Օրինագծի հեղինակներից մեկը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, հայտարարեց, որ գործող օրենքով բաժնետերերի ժողովը ցանկացած պահի իրավունք ունի դադարեցնել բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի լիազորությունները: «Քանի որ բարեփոխված Սահմանադրության 57-րդ հոդվածն արգելում է առանց պատճառի աշխատանքից ազատել, մենք առաջարկում ենք, որ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենն աշխատանքից ազատվի օրենքով սահմանված պատճառներով»,- նշեց Պետրոսյանը:

Իր հերթին, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը՝ ներկայացնելով բացասական եզրակացության հիմնավորումը, նշեց, որ տվյալ որոշումը պայմանավորված է Վճռաբեկ դատարանի եւ ՍԴ որոշումներով: «Այսինքն, բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինները չունեն գործատու-աշխատող հարաբերություններին բնորոշ կարգավիճակ»,- պարզաբանեց Տիգրանյանը:

Արդյունքում օրենքի նախագիծն այդպես էլ չներառվեց օրակարգում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ