News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անգլիայում վաճառքում է հայտնվել առաջին ջինը, որի բաղադրատոմսը ստեղծվել է արհեստական բանականության կողմից։ ԱԲ-ն նաեւ անունն է մտածել՝ Monker’s Garkel։

Venture Beat թերթը այս ոչ սովորական ոլորտում նեյրոցանցերի առաջընթացը հանձնարարել է գնահատել Ջերեմի Խորվիցին, որը մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում բար ուներ, որտեղ թունդ գիհիի հիմքով խմիչքների մոտ 300 տեսակ էր առաջարկում, հայտնում է HighTech+-ը։

Խորվիցը բացատրում է, որ թեեւ բոլոր ջիները գիհիի հիմքով են պատրաստվում, եւ դրանք ստեղծում են բազմամյա փորձով մասնագետները, հենց այլ բաղադրիչներից եւ դրանց չափաբաժնից է կախված հոտը, համի հարստությունը եւ բերանում թողնված համը։ Չափաբաժինների նույնիսկ ոչ մեծ փոփոխությունը կամ մի բաղադրիչի որակը կարող է ազդել այդ բնութագրերի վրա։

ԱԲ-ջինի բաղադրատոմսը ստեղծել է Ginette նեյրոցանցը, որին ստեղծել եւ սովորեցրել են բրիտանական բրիստոլյան Circumstance Distillery-ի հիմնադիրները։ Խորվիցը խոստովանում է, որ իրեն զարմացրել է նախագծում ԱԲ-ի մասնակցության աստիճանը։ Օրինակ, ԱԲ-վիսկիի առաջին նախագծի համար համակարգչին վստահել են 70 մլն բաղադրատոմսերի ձեւավորումը, որոնցից մարդիկ այնուհետեւ ընտրել են ամենաանհավանականներն ու հեռանկարայինները։

Ginette-ը առավել կոնկրետ արդյունք է տվել՝ 20 բաղադրատոմսեր, որոնցից յուրաքանչյուրում 6-9 բաղադրիչ է եղել։

Փորձագետները սկզբում կրճատել են ցուցակը՝ հասցնելով 4-ի, այնուհետեւ՝ 2-ի, որոնք իրականացրել են։ Արդյունքն անսպասելի է եղել։

Փորձագետները ակնկալել են, որ իրենց ավելի շատ դուր կգա գիհիի, սալորի, թզի, կռատուկի, գազարի եւ դարչինի խառնուրդը։ Համը լավն է եղել, սակայն «ավելի քիչ հետաքրքիր», քան հաղթողինը՝ գիհիից, համեմի սերմից, հրեշտակախոտի արմատից, սեւ սալորից, փշահաղարջից, ազնվամորուց, կլեմենտինից, նարնջից եւ կալենդուլայից։

Խորվիցն ասում է, որ սերիական տարբերակի համար, մարդիկ ստիպված են եղել ընտրել բաղադրիչների չափաբաժիներ, սակայն հաշվի առնելով այն, որ Ginette-ը չունի համի զգցողության օրգան, սա հասկանալի միջամտություն է։

Բացի բաղադրատոմսից, այլ նեյրոցանցերի հետ համագործակցելով՝ Ginette-ը ստեղծել է անվանումը, պիտակը եւ դրա վրայի տեքստը։ Բրենդինգը ավելի անհաջող է ստացվել, կարծում են Circumstance Distillery-ում։

Ստեղծողները մտադիր են Monker’s Garkel-ի 1000 շիշ թողարկել՝ յուրաքանչյուրը 54 դոլար արժողությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ