News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 20
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար 2020 թվականից կկիրառվեն նոր որակի դրոշմապիտակներ: Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հատկապես մանկահասակ երեխաների ծնողների ահազանգերը, որ ապրանքներին փակցված դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթը կարող է պոկվել և  պատահարների առիթ դառնալ, խնդիրը հիմնովին կարգավորելու քայլեր է ձեռնարկել: «Վարչապետի հանձնարարությամբ՝  Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել նոր որակի դրոշմապիտակների ձեռքբերման աշխատանքներին: ՊԵԿ նախագահի հրամանով փոխվել են դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրն ու որակը: Առաջին փուլով դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթի հաստությունը 50 միկրոնից նվազեցվել է մինչև 36 միկրոնի: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվել նոր որակի դրոշմապիտակների տեխնիկական բնութագրի փոփոխման ուղղությամբ»,-նշել է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը:

Նոր դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրը մշակելիս, հաշվի են առնվել հանրության բոլոր մտահոգությունները: Տեխնիկական նոր պահանջներ են դրվել դրոշմապիտակների տպագրությունն իրականացնող ընկերության առջև. այն պետք է լինի նոր որակի և ավելի անվտանգ: Նոր դրոշմապիտակներն ավելի ապահով են, ունեն բարձր կպչողականություն: Դրանք պատրաստված են բացառապես թղթային հիմքով և ընդհանրապես չեն պարունակում պոլիմերային թաղանթ: Օգտագործվող նյութերն ու սոսինձը կիրառվում են սննդամթերքի պիտակների արտադրության մեջ, չեն պարունակում քաղցկեղածին նյութեր և թունաքիմիկատներ: Դրոշմապիտակը բաղկացած է բազմակի պաշտպանիչ շերտերից, պարունակում է բարձր պաշտպանվածությամբ օժտված հոլոգրաֆիկ թափանցիկ շերտ:

Ի դեպ, փակցված  դրոշմապիտակները հնարավոր չէ լինի  ամբողջությամբ և առանց վնասելու պոկել: ՊԵԿ-ը վստահեցնում է, որ նոր դրոշմապիտակն ավելի ամուր է կպչում ապրանքներին, և, եթե անգամ նույնիսկ այն պոկվի, և երեխաները կուլ տան, ապա առողջությանը վտանգ չի սպառնա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ԱԺ-ում 2019-ի բյուջեից բաժանվել է ավելի քան 2 մլն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի»
Ո՞ւմ են պետք ձեր խոստումները, թե ապագայում լուծելու եք 400 տնակների հարցը...
Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0.7 տոկոս․Վիճակագրական կոմիտե
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են․․․
Ընկերներ, բա՞ն է փոխվել։ Էլ նախկին արժեքները չկա՞ն․Թեհիմա Վարդանյան
2018 թվականին «Ելք» դաշինքը պայքարում էր ընդդեմ շղթայական թանկացումների․․․
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Կառավարության դեգերումը, անցնող ժամանակը եւ պահպանվող աղքատությունը. ՀՅԴ-ական տնտեսագետ
Իհարկե, այս մոտեցումները եւս ներկայացվեցին զուտ նպատակների տեսքով՝ որպես աննախադեպ եւ քաղաքական ծեծված փաթեթավորումներով...
Անասնապահներն ավարտեցին բողոքի ակցիան, կշարունակեն երկուշաբթի
Մեզ լիարժեք պատասխան չտրվեց․․․