News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել, գնամ տուն, ավելի ուշ կխոսենք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին aysor.am-ի հետ զրույցում, «Վարդաշեն» ՔԿՀ-ից դուրս գալու ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իր հետ կապված իրավական գործընթացները, Արսեն Բաբայանն առաջարկեց հարցերին ավելի ուշ պատասխանել․ «22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել, գնամ տուն, ավելի ուշ կխոսենք»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաբայանի նկատմամբ որոշում էր կայացվել կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ: Խափանման միջոցը փոփոխելու համար երաշխավորագիր էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը եւ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ