News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող իրազեկման երթն այսօր` նոյեմբերի 12-ին, ավարտվեց նախարարության շենքի մոտ: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական միության անդամները վաղ առավոտից հավաքվել էին Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենքի մոտ, որտեղ երթով շարժվեցին դեպի նախարարության շենք:

Նրանք երթով անցան բուհերի մոտով`դասադուլ հայտարարելու կոչեր հնչեցրին ուսանողներին:

Նշենք, որ նախօրեին եւս նման երթ է անցկացվել: Իրազեկման երթ է նախատեսվում անցկացնել նաեւ վաղը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ին դասադուլ էին հայտարարել՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Դրան հաջորդող օրը երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարվեցին դեպի նախարարությունների շենք եւ այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ