News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։ Մանվել Գրիգորյանը ներկայացել է անվասայլակով, նրան նիստերի դահլիճում դիմավորեցին ծափահարություններով եւ  եւ «առողջություն զորավարին» կոչերով:

Նշենք, որ այսօրվա նիստում քննվում է ամբաստանյալի կալանքի հարցը: Գրիգորյանը խոսում է դժվարությամբ, նրան միացված է թթվածնային խողովակ։ Ամբաստանյալին ուղեկցում են շտապօգնության բժիշկները:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի գործով կայանալիք դատական նիստն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը՝ 12։00-ին հետաձգվել էր, քանի որ պաշտպանները հայտնել էին, որ բժիշկները Մանվել Գրիգորյանին թույլատրել են ներկա գտնվել դատական նիստին, ինչին ամբաստանյալը համաձայն է։ Ամբաստանյալի պաշտպաններն ասել էին, որ տեղափոխման խնդիր կա, քանի որ Գրիգորյանին կաթիլային սարք է միացված։Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչեւ ժամը 14։00-ը՝ Մանվել Գրիգորյանի ներկայությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՔԾ-ն նույնիսկ այսքանից հետո չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց. Արսեն Բաբայան
Ապացուցել է, որ այդ քրեական գործը ենթակա է անհապաղ կարճման՝ #հանցադեպի բացակայության հիմքով...
Հափշտակություն խանութի սրահից. հարուցվել է քրեական գործ
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ...
48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ համաքաղաքացուն դանակահարելու համար. գործը դատարանում է
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ...
28-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Նա սեպտեմբերի 19-ից ՌԴ Ռոստովի մարզի ՆԳՎ Գուկովո քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 132 հոդվածի…
Մահվան ելքով վրաերթ Կապանում
«Սուզուկի» մակնիշի մեքենան Կապան քաղաքի Շինարարների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել…
Վրաստանի քննչական մարմինները «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգա Ուգուլավային որակել են հարձակվող, այլ ոչ տուժած
Ուգուլավան եւ Գաբաշվիլին, որոնք այդպես էլ չեն կարողացել Հունաստան թռչել, հայտարարել են, որ 2 անհայտ անձ իրենց վրա են հարձակվել…