News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 09
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Առանց բովանդակային օրակարգի Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումն անարդյունավետ կլիներ, չնայած դրան, Ռուսաստանի նախագահը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԲԿ-ը:

Ավելի վաղ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին:

«Մենք երախտապարտ ենք Նազարբաեւին եւ բարձր ենք գնահատում մեր ղազախստանցի գործընկերների, Նազարբաեւի ջանքերը ռուս-ուկրաինական հարաբերությունների հարթման ուղղությամբ: Դուք գիտեք, որ նախագահ Պուտինը կողմ է հարաբերությունների վերականգնմանը, սակայն դա անհնար է անել առանց Կիեւի կողմից փոխադարձության»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ: «Մենք այժմ կենտրոնացնում ենք բոլոր ջանքերը «նորմանդյան ձեւաչափով» հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»,- ասել է նա:

Պեսկովի խոսքով՝ Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպելու համար կան «մեծ պաշարներ», սակայն Կրեմլը Կիեւի կողմից նախապատրաստական աշխատանքներ է ակնկալում: «Կան ըմբռնումներ, որոնք ձեռք են բերվել Մինսկում շփման խմբի կողմից եւ մի շարք պարտավորություններ, որոնք ստանձնել է ուկրաինական կողմը»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների զարգացումը մեծապես կախված է Կիեւից. Պուտին
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է փոխել Ուկրաինայի իրավիճակը դեպի լավը...
Պուտինն ասել է, որ հարաբերություններ չունի Զելենսկու հետ
Պուտինն ասել է, որ ծանոթ չէ Զելենսկու հետ...
Ուկրաինայում օրինական են համարել Սաակաշվիլու արտաքսումը
Ուկրաինայի Գլխավոր դատարանը օրինական է համարել Սաակաշվիլու վտարումը...
Մոսկվան ուկրաինական կողմին է հանձնել մեկ տարի առաջ կալանավորած նավերը
Կալանավորված նավերը հանձնվեցին Ուկրաինային...
Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ բանաձեւի թարմացված նախագծին
Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ նոր բանաձեւի նախագծին...
Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ դագաղի մեջ դրված խոզ են բերել
Հողի վաճառքի մորատորիումը հանելու դեմ հանդես եկողները դագաղով խոզ են դրել Գերագույն ռադայի շենքի առջեւ...