News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կենդանաբաններին հաջողվել է ֆոտոթակարդով նկարել վիետնամական եղնիկին (Tragulus versicolor), որը եղնիկազգիների ընտանիքի ներկայացուցիչ է, եւ որին չեն տեսել անցյալ դարի վերջից։ Որոշ էակների երեք ամսվա դիտարկումների ընթացքում հաջողվել է 200 լուսանկար անել։ Այդ պատճառով տեսակը կարելի է համարել նոր հայտնաբերված, գրում է N+1-ը՝ հղում կատարելով Nature Ecology & Evolution-ին։

Վիետնամական եղնիկը Ասիական եղնիկ ցեղատեսակից է։ Այն առաջին անգամ նկարագրվել է 20-րդ դարի սկզբին՝ գրականության մեջ այդ գազանիկի հիշատակումը թվագրվում է 1910 թվականով։ Տեսակն առանձնանում է մեջքի հատվածում մոխրագույն գունավորմամբ եւ վզին գծերի բացակայությամբ, ինչը բնորոշ է եղջերավորների մեկ այլ տեսակին, T. Kanchil-ին։

Այս տեսակի ներկայացուցիչների ուսումնասիրությունը միշտ բավական բարդ է եղել՝ ոչ մեծ չափերի եւ գունավորման պատճառով։ Բացի այդ, անցյալ դարի վերջին վիետնամական եղնիկների բնակության տարածքում տարածվել է որսորդությունը։ Տեսակն, այդ պատճառով, բնության մեջ մոտ 30 տարի չի երեւացել, սակայն դրան պաշտոնապես պահպանվողի կարգավիճակ չի տրվել։

Վիետնամական եղնիկի գոյության վերջին ապացույցը՝ 1990թ․ արշավի ժամանակ ձեռք բերված նրա մորթին էր։ Վիետնամական ակադեմիայի հարավային բնապահպանական ինստիտուտից Ան Նգուենը գործընկերոջ հետ միասին առաջին անգամ ապացույց ձեռք բերեց, որ վիետնամական եղնիկը դեռեւս բնակվում է Վիետնամում։

Կենդանաբանները առայժմ չեն կարողանում հստակ որոշել ուսումնասիրված տարածաշրջաններում ապրող եղնիկների թիվը։ Տեսակն, այնուամենայնիվ, կարելի է համարել կրկին հայտնաբերված։ Ընդ որում, ինչպես հայտնում են գիտնականները, տեղի բնակիչների հարցումը ցույց է տվել, որ վիետնամական եղնիկների բնակության վայրում տեսակը կորած չի համարվում, քանի որ բնակիչները պարբերաբար տեսել են եղնիկներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ