News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019թ առաջին 9 ամիսներին ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ընթացքում թույլ տրված առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 12 քրեական գործ: 

Վարույթում գտնվող քրեական գործերով 14 անձի վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 9-ին առաջադրվել է մեղադրանք, իսկ 5 անձ գտնվում է հետախուզման մեջ եւ վերջիններիս վերաբերյալ կալանավորումը ընտրելու մասին որոշումներ են կայացվել։ Նշված քրեական գործերով կալանավորումը որպես խափանման միջոց է կիրառվել ընդհանուր առմամբ 8 անձի նկատմամբ։

Համեմատության համար նշենք, որ 2018թ նույն ժամանակահատվածում այս ոլորտում արձանագրված առերեւույթ հանցավոր դրսեւորումների հատկանիշներով ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 6 քրեական գործ, որոնցով 1 անձի վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Ընդհանուր առմամբ 2018 եւ 2019 թվականների 9 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է 23մլրդ 671մլն ՀՀ դրամ, իսկ համայնքներին՝ 18մլն ՀՀ դրամ։ Պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 227մլն ՀՀ դրամը, իսկ շուրջ 2մլրդ դրամի չափով փաստացի դրամական միջոցներ ամրագրված են դատավարական երաշխիքներով:

Առանձին դեպքերում շինարարություն իրականացրած կազմակերպությունների կողմից արդեն իսկ ձեռնարկվել կամ ձեռնարկվում են միջոցներ՝ թույլ տրված խախտումները վերացնելու, չկատարված կամ ոչ պատշաճ կատարված աշխատանքները սահմանված պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ 2018 եւ 2019թթ. հարուցված այս 18 գործերից 9-ը հարուցվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում հայտնաբերված առերեւույթ չարաշահումների փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործով քննության ընթացքում, եւ այդ կոռուպցիոն սխեմաներում ներգրավված են եղել մի շարք պետական գերատեսչությունների պաշտոնատար անձինք, բազմաթիվ տեղական եւ արտասահմանյան առեւտրային կազմակերպությունների ղեկավարներ, սեփականատերեր եւ այլ աշխատակիցներ, ՀՀ ում գործող բարեգործական հիմնադրամի նախագահ եւ այլն։ Հայտնաբերված, ինչպես նաեւ վերականգնված՝ պետությանը պատճառված վերոնշյալ վնասի զգալի մասը, քրեական հետապնդման ենթարկված անձինք եւս այս քրեական գործերի շրջանակներում են:

Ընդհանուր առմամբ ճանապարհաշինական ծրագրերին վերաբերող կոռուպցիոն չարաշահումների դեպքերով բոլոր գործերի փաստական հանգամանքների վերլուծությամբ ի հայտ են բերվել առավել տարածված եւ սխեմատիկ բնույթ կրող մեխանիզմները: Ըստ այդմ՝ առանձին դեպքերում հատկացված միջոցները խաբեության, յուրացման կամ վատնման եղանակներով հափշտակել են կապալառու կամ ենթակապալառու կազմակերպությունների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից կեղծ կատարողական ակտեր, կատարված աշխատանքների հավելագրումներ կատարելու կամ չկատարված աշխատանքները կեղծ փաստաթղթերով կատարված ցույց տալու միջոցով: 

Կամ՝ կապալառու եւ ենթակապալառու կազմակերպությունները, փաստացի պատկանելով միեւնույն կամ փոխկապակցված անձանց, առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, կեղծ փաստաթղթեր տրամադրելով, ինչպես նաեւ ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով միմյանց հնարավորություն են ընձեռել շահութահարկի, ավելացված արժեքի հարկի գծով ծախսագրումներ եւ նվազեցումներ կատարել: Այդ կերպ վերջիններիս համար պայմաններ են ստեղծվել հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու միջոցով խուսափել հարկերը վճարելուց։

Մեկ այլ դեպքում՝ ինչպես օրինակ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում, բարեգործական հիմնադրամի նախագահն իր իրական ազդեցությունն է շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործել ի նպաստ իր հետ փոխկապակցված կազմակերպությունների, որի արդյունքում նշված կազմակերպությունների հետ կնքվել են կապալի կամ ենթակապալի պայմանագրեր։

Արձանագրվել են դեպքեր, երբ ճանապարհաշինական գործող նորմերին ակնհայտորեն հակասող ճանապարհաշինական, վերանորոգման աշխատանքների նախագիծը երաշխավորվել է որպես ՀՀ օրենսդրության եւ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանող եւ դրանց հիման վրա կատարվել են պետական գնումներ, կնքվել պայմանագրեր, կատարվել ասֆալտապատման, բետոնապատման՝ սահմանված նորմերին չհամապատասխանող աշխատանքներ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ոլորտում չարաշահումների ժամանակին չբացահայտման հիմնական պատճառն այն է, որ այդ գործընթացի նկատմամբ հսկողական կամ վերահսկողական լիազորություններ ունեցող պետական համապատասխան գերատեսչությունների պաշտոնատար անձինք չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները:

Նշված քրեական գործերով իրականացվող քննությունների ընթացքում միջոցներ են ձեռնարկվում ինչպես չարաշահումներ կատարած եւ իրենց պարտականությունների կատարման մեջ հանցավոր թերացումներ թույլ տված անձանց հայտնաբերելու եւ նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու, այնպես էլ պետությանը եւ համայնքներին հասցված վնասները լիարժեք բացահայտելու եւ վերականգնելու ուղղությամբ։

Ճանապարհաշինության ոլորտում տարիներ շարունակ ձեւավորված կոռուպցիոն սխեմաների բացահայտման ուղղությամբ սկսված քրեաիրավական պայքարը, պատժի անխուսափելիության ապահովումը ոչ միայն պետական միջոցների վատնումներից, յուրացումներից եւ փոշիացումից երաշխավորելու, այլեւ ներկայումս լայն թափով իրականացվող աշխատաքները սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացնելու, այդ ծրագրերի իրականացման նկատմամբ պետական պատշաճ վերահսկողություն ապահովելու հիմնական երաշխիքներից է: Վերջինս շարունակելու է գտնվել ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Ամենաշատ