News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 29-ի նիստում  որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5%:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերին գրանցվել է 0.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.3%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 0.5%։ Բնականոն գնաճը շարունակում է մնալ ընդհանուր գնաճից բարձր՝ կազմելով 1.1%։

Արտաքին հատվածում պահպանվում են համաշխարհային տնտեսության աճի դանդաղման միտումները, որոնք արտացոլվում են նաև միջազգային ապրանքահումքային շուկաներում։ Այս պարագայում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ները շարունակում են դրամավարկային պայմանների թուլացման ընթացքը։ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը պահպանվել է նախանշված բարձր մակարդակում՝ պայմանավորված արտադրողականության աճով։ Եռամսյակի ընթացքում ներքին պահանջարկը ևս մնում է բարձր` պայմանավորված մասնավոր սպառման աճով, ինչին շարունակում է նպաստել դրամավարկային խթանող դիրքը և դրամային իրացվելիության մեծ ծավալի ներարկումը: Միաժամանակ, չնայած երրորդ եռամսյակում գրանցված փոքր ընդլայնող ազդեցությանը, տարեսկզբից համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը դեռևս գնահատվում է զսպող:

Հաշվի առնելով արտաքին հատվածի զարգացումները և հարկաբյուջետային քաղաքականության սպասվող խթանող ընթացքը, ինչպես նաև շարունակելով նախապատվություն տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանման ներկա չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը նաև գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետում՝ գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ աստիճանաբար վերադառնալով թիրախին միջինժամկետ հատվածում:

Նշենք, որ ներկայումս շարունակում են գերակշռել, հիմնականում արտաքին աշխարհի զարգացումներով և հարկաբյուջետային քաղաքականության ընթացքով պայմանավորված, գնաճի կանխատեսված հետագծից դեպի ներքև շեղման ռիսկերը, որոնց դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019 թ. նոյեմբերի 12-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողնվել․ ԿԲ
Արտաքին հատվածում դիտվել է տնտեսական անորոշությունների որոշ չափով նվազում, այդուհանդերձ պահպանվում են․․․
Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է այսուհետեւ եւս հրապարակի անբարեխիղճ վարկառուների անունները. «Լուսավոր Հայաստան»
Պարտքերը չվճարած անձանց անունների հրապարակման կետը անհրաժեշտ է պահպանել…
IDBank-ի շնորհիվ Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջանների 100 երեխա դպրոցական պարագաներ եւ հագուստ է ստացել (ֆոտո)
IDBank-ի աջակցությամբ Վորլդ Վիժն Հայաստանը, «Դպրոցի ճամփա» նվիրատվական արշավի շրջանակում, պատշաճ հագուստ եւ անհրաժեշտ դպրոցական պարագաներ…
ՀՀ Կենտրոնական բանկը եւ խորհրդարանն այսուհետ չեն հրապարկի անբարեխիղճ վարկատուների անունները
Անբարեխիղճ վարկատուների անուններն այսուհետ չեն հրապարակվի...
«Ձմեռային արձակուրդ». Ակցիա «Հայբիզնեսբանկի» կողմից
Շտապեք, օգտվել Բանկի տոնական ակցիայից, քանի որ այն կգործի սույն թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 30-ը ներառյալ: Վարկը տրամադրվում է 13 տոկոս տարեկան…
IDBank-ն ամփոփել է Գյումրիում անցկացված բարեգործական նախաձեռնությունները (ֆոտո)
Կան աչքի որոշ հիվանդություններ, որոնք հնարավոր է կանխարգելել վաղ հայտնաբերման եւ հետեւողական բուժման դեպքում...
Ամենաշատ