News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ոչ ոք չի կարող Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից։ Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովում։ «Ցավոք, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Երեւանը՝ անկախ Հայաստանի մայրաքաղաքը, ադրբեջանական քաղաք է։ Այնինչ, մեր առաջարկությունը խաղաղությունն է, եւ մենք սպառնալիքներ չենք օգտագործում մեր տարածաշրջանում որեւէ մեկի հանդեպ։ Մենք պատրաստ ենք խաղաղության»,- ասել է նա՝ ի պատասխան ադրբեջանցի մասնակցի հարցի։

Փաշինյանն ընդգծել է, որ անձամբ պատրաստ է երկխոսություն սկսել ոչ միայն Ադրբեջանի կառավարության, այլեւ ադրբեջանցի ժողովրդի հետ, «որովհետեւ մենք քննարկելու շատ բան ունենք»։ Պատասխանելով ադրբեջանցի մասնակցի հարցին «Ադրբեջանի կազմում միջազգայնորեն ճանաչված Ղարաբաղի մասին»՝ Փաշինյանն ընդգծել է, որ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափը՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ» անվամբ, ունի Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին որոշում կայացնելու մանդատ։ «Ձեր կառավարությունը ներգրավված է բանակցային գործընթացում։ Եթե Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մասն է, ինչո՞ւ եք դուք բանակցություններ վարում կարգավիճակի սահմանման վերաբերյալ»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ