News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը  ողջունել է հյուրերին եւ կարեւորել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ արդյունավետ գործընկերությունը, խորհրդատվական խմբի հետ նախկինում եղած արդյունավետ աշխատանքները, մասնավորապես՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության խորացման տեսանկյունից։ Նա ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի գործունեության շրջանակը՝ առաջիկայում համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար եւ ներկայացրել այն հիմնական առաջնահերթությունները, որոնց զարգացմանը առաջիկայում պետք է ուղղվեն համատեղ ջանքերը։

Յան Վան Բիլսենը շնորհակալություն է հայտնել  ընդունելության համար եւ ներկայացրել է ՄՖԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքը, գործարար հատվածը ներառող, խորհրդատվական ծրագրերը, ՓՄՁ զարգացմանը եւ Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների  կարեւորությունը եւ, որպես համագործակցության  հիմնական չորս ուղղություն՝ առանձնացրել ֆինանսական ոլորտը, էներգետիկան, առողջապահությունն ու զբոսաշրջությունը:

Տիգրան Խաչատրյանը, նշելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման կարեւորության մասին, ներկայացրել է վերջինիս ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը, զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները։ Նա հատկանշական է համարել ֆինանսական ոլորտի՝ հատկապես կապիտալի շուկայի, զարգացման անհրաժեշտությունն ու կարեւորությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այս ոլորտում ՄՖԿ-ի աջակցությունը շատ ավելի լուրջ արդյունքների կբերի։ 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գերակայություն համարվող ոլորտներում զարգացման հնարավորությունների մասին եւ քննարկել  առաջիկա անելիքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ