News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե ճանապարհորդում եք անծանոթ երկրում եւ ցանկանում օգտվել հյուրանոցից, Booking.com ռեսուրսը կարղ է օգտակար լինել։ Բայց, ինչպես ցույց տվեց փորձը, այստեղ ներկայացված ողջ տեղեկատվությունը չէ, որ ստույգ է։

Գյումրիում հյուրանոցների բաժնում, օրինակ, մոլորեցնող անճշտություն է սպրդել, որն առնչակցվում է վտանգավոր տեղեկատվության հետ։ «Մոտակա կողմնորոշիչներ. մոտակա օդանավակայաններ» խորագրի տակ, մայրաքաղաքի «Զվարթնոց» օդանավակայանի հետ միասին նշված են Կարսի եւ Իգդիրի օդանավակայանները։ Իհարկե քարտեզի վրա այդպես է, միայն թե ճանապարհորդը, որպեսզի օգտվի առաջարկվող օդային դարպասներից, պետք է հաղթահարի ոչ քիչ ճանապարհ եւ հատի մի քանի պետական սահման։ Չէ՞ որ իրականում նշված երկու օդանավակայանները  գտնվում են ոչ թե Հայաստանում, այլ Թուրքիայում, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի։ Միեւնույն ժամանակ, Գյումրիում գտնվող «Շիրակ» օդանավակայանը նշված չէ։

Տեղեկատվության հավաստիությունը մանրուքներում է, իսկ նման «մանրուքը» կարող է թանկ նստել տեղի առանձնահատկություններին անծանոթ ճանապարհորդի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ