News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թեյի միջազգային կոմիտեն (International Tea Committee) հրապարակել է վիճակագրություն, թե որ երկրում են ավելի շատ թեյ խմում՝ բնակչության մեկ շնչի հաշվով։ Առաջատարը, պարզվել է Թուրքիան է, որտեղ տարեկան մոտ 260 000 տոննա թեյ են օգտագործում, ինչը կազմում է մոտ 3,5 կգ՝ բնակչության մեկ շնչի հաշվով։ Մեկ կիլոգրամ թեյից ստացվում է 150-300 բաժակ ըմպելիք՝ կախված թրմելու միջոցից, հայտնում է RG-ը։

Երկրի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում մեկ գավաթ թեյի արժեքը տատանվում է 1 լիրայից՝ փոքր սրճարաններում եւ փողոցներում վաճառողների մոտ, մինչեւ 25 լիրա՝ Բոսֆորի ափին թանկարժեք հյուրանոցների ռեստորաններում։ Այսպիսի հետազոտություն է կատարել Hurriyet թուրքական թերթը։

Թուրքիայում օգտագործվող թեյի առյուծի բաժինը կազմում է սեւ թեյը, որը մասամբ աճեցվում է հանրապետության սեւծովյան տարածաշրջանում, մասամբ էլ ներկրվում է Շրի Լանկայից, Հնդկաստանից եւ այլ երկրներից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ