News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Ռոսսելխոզնադզորը» հանել է ոսկորով տավարի մսի եւ խոշոր եղջերավոր անասունների ներկրման  սահմանափակումները Եվրասիական տնտեսական միության ձեռնարկություններից, որոնք համապատասխանում են սպունգանման էնցեֆալոպատիայից անվտանգության պահանջներին, տեղեկացնում է գերատեսչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նոյեմբերի 4-ից վերսկսվում են ԵՏՄ անդամ երկրներից Ռուսաստանի Դաշնություն արտադրանքի մատակարարումները, որոնք համապատասխանում են սպունգանման էնցեֆալոպատիայից խոշոր եղջերավոր անասունների անվտանգության պահանջներին»,- նշվում է նյութերում։

«Ռոսսելխոզնադզորը» 2019 թվականի գարնանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ոսկորով տավարի եւ խոշոր եղջերավոր անասունների ներմուծման վրա այն երկրներից, այդ թվում Բելառուսից, որոնք չունեն Միջազգային էպիզոոտիկական բյուրոյի պաշտոնական կարգավիճակ  սպունգանման էնցեֆալոպատիայից անվտանգության առումով։ 2018-ին ոսկորով տավարի մսի մատակարարումները զբաղեցրել են Ռուսաստան բելառուսական տավարի մսի արտահանման ընդհանուր ծավալի մոտ 90 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՄ-ից 100 000 դոլարից ավել տանող ֆիզիկական անձանց կպարտադրեն հաստատել դրա ծագումը
Նման որոշում ԵՏՄ կոլեգիայի կողմից կայացվել է 2019թ․ օգոստոսի սկզբին․․․
ՀՀ ԱԺ-ում քննարկել են Վիետնամի հետ ԵՏՄ երկրների Տեղեկությունների փոխանակման մասին համաձայնագիրը
Հայաստանը, ինչպես եւ ԵՏՄ անդամ մյուս երկրները, շահագրգռված է Վիետնամի հետ տեղեկությունների փոխանակմամբ…
ՀՀ ԱԺ-ը քննարկել է ԵՏՄ ֆինանսական օրենսդրության մասին համաձայնագրի վավերացման հարցը
Համաձայնագիրն ուղղված է ԵՏՄ անդամ պետությունների ֆինանսական օրենսդրության ներդաշնակեցմանը...
700 անուն ապրաքատեսակներ կթանկանան. տնտեսագետ
Հատկապես խոցելի խավի համար, որը գերազանցում է մեկ միլիոնը, էդ բոլորի…
Ռուսաստանն առաջարկում է «Մերկուրի» համակարգը տարածել ԵՏՄ-ում
ՌԴ-ն առաջարկում է «Մերկուրի» էլեկտրոնային համակարգը տարածել ԵՏՄ-ում...
ՀՀ ԱԺ-ը քննարկեց ԵՏՄ պայմանագրի նախագիծը երրորդ երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ
ԵՏՄ-ն իրավունք ունի համաձայնագրեր կնքել տարբեր պետությունների հետ...