News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Պաշտպանները ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հետ առանձին զրուցելու հնարավորություն չունեն, քանի որ նրանց տեսաձայնագրում կամ ձայնագրում են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Սննդի յուրացման հետ կապված մեղադրանքն անլուրջ է այնքան, որքան որ անլուրջ է մեղադրանքը, թե շաքարը բարձր է, որովհետև սննդի խախտում կա։ Անձամբ ես Մանվել Գրիգորյանին տեսակցում եմ 2-3 ժամ, և մենք չունենք հնարավորություն անգամ առանձին զրույցի, այսինքն՝ մեզ և ձայնագրում են, և տեսագրում են, անգամ բնականկարիքները հոգալը տեղի է ունենում այդպիսի սարքերով՝ հետևելով, երրորդ անձինք հետևում են»,- ասաց պաշտպանը։

Հարցին՝ արդյոք մեղադրող կողմը չի՞ հավատում, որ Մանվել Գրիգորյանը սնվում է դիաբետիկ սննդով, պաշտպանն ասաց․ «Դա ուղղակի դատախազի մտքի գոհարներն են։ Նախ դա իր գործը չի, դրա համար կան բժիշկներ, որոնք որպես խորհուրդ ասել են՝ պահպանել սննդակարգը։ Նրանք չեն ասել՝ դիետա է խախտում։ Ինչպես մեղադրանքն է, այնպես էլ ենթադրություններն են»։

Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննությունը պարզաբանման կարիք ունի․ «Եթե լավ լինի, ապա մարդը միշտ է ցանկություն հայտնել է մասնակցելու դատական նիստերին։ Փորձաքննության եզրակացությունը, որը որ տրված է, շատ վերացական է։ Գրված է, որ եթե մարդը մահացած չէ, ապա կարող է մասնակցել նիստերին։ Այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքը տեղափոխվի նիստերի դահլիճ, եթե մարդը կենդանի է, ապա կարող է մասնակցել։ Եթե մարդու վիճակը վատ է, և ինքը գտնվում է հիվանդասենյակում, ապա հիվանդասենյակ թե դատարան՝ ոչ մի տարբերություն չկա»։

Անդրադառնալով այսօրվա դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդության մերժմանը՝ պաշտպանն ասաց․ «Մենք շատ լավ հասկանում էինք, որ այդ միջնորդությունը պետք է մերժվեր, հասկանում ենք, որ նախագահող դատավորն այս պահին կամիկաձե չէ, թեկուզև կարող են փոփոխություններ տեղի ունենալ, եթե քաղաքական կամք լինի։Կարծում եմ, որ քայլ առ քայլ մոտենում ենք տրամաբանական ավարտին»։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն այսօրվա նիստին ներկայացել էր անվասայլակով, նրան միացված էր թթնածնային սարքավորում։ Նիստերի դահլիճ մտնելիս ամբաստանյալին իր աջակիցները դիմավորեցին ծափահարություններով։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ