News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 06
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող ՍՊ ընկերության տնօրենի կողմից թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

ՍՊ ընկերության տնօրենը, հանդիսանալով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեությամբ զբաղվող անձ, իր գործունեության ընթացքում շարունակաբար, 2015թ. հունվարի 1-ից մինչեւ 2018թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, թույլ է տվել չարաշահումներ:

Քննության տվյալներով՝ տնօրենը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով, խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ընկերության կողմից առանց տեխնիկական զննության ծառայություններ մատուցելու, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ համարվող, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող եւ նշված ծառայությունների մատուցման դիմաց վճարման համար հիմք հանդիսացող ակնհայտ կեղծ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի արատորոշման քարտերը եւ տեխնիկական զննության կայան ներկայացվող կտրոնները, դրանք ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունն:

Արդյունքում՝ խաբեությամբ, այն է` համապատասխան ծառայություններ մատուցված չլինելու հանգամանքը թաքցնելու եւ իրականում այդ ծառայությունների մատուցման փաստը հաստատելու նպատակով վերոհիշյալ փաստաթղթերը օգտագործելու միջոցով, հափշտակել է դրանց հիման վրա ՀՀ պետական բյուջեից ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին փոխանցված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 203.580.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում վիրավորված սպայի վիճակում դրական դինամիկա կա․ Գաբրիել Բալայան
Ժամկետային զինծառայողի հետ կապված նա ասաց, որ դրական դինամիկա կա, բայց վիճակը մնում է ծայրահեղ ծանր․․․
Իրանում հարսանիքի ժամանակ գազի պայթյունի հետեւանքով 11 մարդ է զոհվել
Իրանի արեւմտյան նահանգում պսակադրության դահլիճում գազի պայթյունի հետեւանքով 11 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը վիրավորվել…
Բարսեղ Բեգլարյանը եւ Սերգո Կարապետյանն առերեսվել են
Հարցաքննվել է մոտ մեկուկես ամիս առաջ…
Ինձ համար ամեն օրվա ճաշ է, մի օր ստեղ են կանչում, մի օր ընդեղ. Բարսեղ Բեգլարյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին
Ինձ պաշտոնապես ոչ ոք տեղյակ չի պահել, ես տեղյակ չեմ…
Լոռեցյանն իմ ընկերներից է եւ շատ ցավալի կլինի, եթե հանկարծ հաստատվի մեղադրանքը. Հովիկ Աղազարյան
Ես հույս եմ փայփայում, որ ինչ-որ բան այնպես չէ...
Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործություն. գողություններ, թմրանյութեր, կեղծ ձեռնարկատիրություն
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
Ամենաշատ