News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 06
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Սիրիայում հայ հոգեւորականի եւ նրա հոր սպանությանը:

Հայտարարությունում ասվում է.

«Խստորեն դատապարտում ենք Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում դաժանաբար սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Աբրահամ  քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը: 

Հոգեւորականների կյանքն ընդհատվեց այն պահին, երբ նրանք ծառայություն էին մատուցում պատերազմից հյուծված Դեր Զորի համայնքին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ հոգեւորականների սպանության պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը:

Վերջին ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արեւելքում իրականացվող ռազմական ներխուժումը եւ դրա արդյունքում ակտիվացած ահաբեկչական գործունեությունը հատկապես խոցելի են դարձնում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ազգային եւ կրոնական փոքրամասնություններին։ Ինքնության հողի վրա շարունակվող հետապնդումներն ու սպանությունները վճռականորեն պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից։

Մեր խորին ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին, Սիրիայի Հայ կաթողիկե համայնքին եւ ողջ սիրիահայությանը՝ մաղթելով ուժ, տոկունություն եւ ոգու ամրություն:

Հայաստանը շարունակելու է մարդասիրական աջակցությամբ իր ներդրումը բերել Սիրիայում մարդասիրական իրավիճակի կայունացման գործին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը Սիրիայի հյուսիսից
Սիրիայում կմնա 600 ամերիկացի զինվորական...
ԱՄՆ-ը Սիրիայի նավթի հետ կանի այն, ինչ կամենա. Թրամփ
ԱՄՆ-ը վերահսկողության տակ է վերցրել սիրիական նավթը...
Սիրիայում ռումբի պայթյունի հետեւանքով 3 ռուս զինվորական է տուժել
ՌԴ ՊՆ-ը հայտնել է, որ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում...
Ասադը կատակ է անվանել Թրամփի շնորհակալական խոսքերը ալ Բաղդադիին վերացնելու գործում՝ Դամասկոսի օգնության համար
Բաշար Ասադը կատակ է անվանել Թրամփի շնորհակալական խոսքերը...
Սիրիան Թուրքիային մեղադրել է Աստանայում եւ Սոչիում ձեռք բերված համաձայնագրերի խախտման մեջ
Սիրիան համաշխարհային հանրությանը խնդրել է Անկարային ստիպել դադարեցնել ագրեսիվ գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում...
Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու մասին
«Ստեղծվել է 145 կմ երկարությամբ եւ 30 կմ լայնությամբ անվտանգության գոտի: «Խաղաղության աղբյուր» գործողությունների շրջանում արեւելքից եւ արեւմուտքից հարձակումները շարունակվում են...
Ամենաշատ