News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունը պարտավոր է օպերատիվ միջոցառումներ իրականացնել, որպեսզի ծառայությունների որակը լինի բարձր, եւ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցվեն:

Այս մասին այսօր` ապրիլի 7-ին կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ առաջին այդպիսի քայլն արվել է, երբ կառավարությունը փորձել է կանոնակարգել մեքենաների տեխնիկական զննման գործընթացը:

«Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ այս որոշման արդյունքում այն 5000 դրամ շորթումը, որ տեղի էր ունենում, այլեւս չպետք է տեղի ունենա։ Դրա համար մենք վերացրել ենք բոլոր հիմքերը, որովհետեւ կառավարության որոշումով այսուհետեւ տեխնիկական զննում իրականացնող կազմակերպություններն իրենք պետք է շահագրգռված լինեն բարձր որակի ծառայություն մատուցել, որպեսզի քաղաքացիներն ընտրեն հենց իրենց ծառայությունը։ Սա առաջին քայլն էր, որ մենք ձեզ հետ միասին արել ենք»,- հայտարարել է վարչապետը:

Հաջորդ քայլերը, ըստ նրա, նվիրված են լինելու ՀՀ նախագահի կողմից ոստիկանության հետ հանդիպման ժամանակ բարձրացրած խնդիրներին, որովհետեւ ոստիկանության կողմից տրամադրվող ծառայությունների որակը նույնպես պետք է բարձրացվի։

«Մենք մոտակա շաբաթների ընթացքում անդրադառնալու ենք մեքենաների գրանցման եւ վարորդական իրավունքների տրամադրման գործընթացներին, որտեղ առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր, եւ պարտավոր ենք այստեղ թափանցիկություն ապահովել, եւ պետական այն գործառույթները, որոնք այդ կոռուպցիոն ռիսկերն ստեղծում են, պետք է վերացնենք»,- ընդգծել է Տ. Սարգսյանը:

Հաջորդ քայլը նվիրված է լինելու կադաստրի աշխատանքներին, որտեղից նույնպես գալիս են դժգոհություններ, ինչպես նաեւ ՔԿԱԳ-երի աշխատանքներին: «Քաղաքացիները նույնպես դժգոհում են, որ այդտեղ կան լուրջ կոռուպցիոն ռիսկեր։

Մենք ձեզ հետ միասին անդրադարձել ենք անձնագրերի տրամադրման գործառույթներին, որտեղ առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Մեր վերջին մոնիտորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ այսօր կոռուպցիան այդ բնագավառում իսպառ բացակայում է։ Նշանակում է` երբ կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունում, կարգերը պարզեցնում է, դարձնում է թափանցիկ, մենք կարողանում ենք հասնել հաջողության, եւ իմ կողմից թվարկված ոլորտներում նույնպես մենք կարճ ժամանակահատվածում պետք է հասնենք նույն արդյունքներին, ինչին մենք հասանք անձնագրերի տրամադրման գործընթացը կանոնակարգելու պարագայում»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
Ամենաշատ