News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վերջին ժամանակներս ոչ միայն հասարակության մեջ, այլեւ խորհրդարանում անհարկի ակտիվությամբ քննարկվում է նախկին իշխանությունների կողմից ստորագրված Ստամբուլյան կոնվենցիան, ընդ որում ոչ թե թե բուն կոնվենցիան, այլ դրա անվան տակ քողարկված մեզ համար խորթ երեւույթներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա մասնվորապես, նշեց. «Մենք խոսում ենք մի հիվանդության մասին, որն անհատի մոտ որքան աննկատ առաջանում, նույնքան աննկատ էկլ հեռանում է եւ չունի ժառանգաբար փոխանցվելու որեւէ հատկություն: Դրա բուժման խնդիրը բացառապես ժամանակային եւ սերնդային է:

Այժմ այս թեմային վերաբերող քննարկումներին արհեստածին եւ անտեղի թափ հաղորդելով փորձ է արվում խթանել այդ հիվանդության տարածումը: Ընդունելով այն հանգամանքը, որ մենք խնդիրը լուծող իրավական կարգավորումների կարիք ունենք, ստացվում է, որ ընդունում ենք նաեւ հայաստնանյան իրականության մեջ տվյալ երեւույթի արդիական լինելը, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Կոչ եմ անում, դուրս բերել այս արհեստականորեն ստեղծված օրակարգը ոչ միայն ԱԺ-ից, այլեւ ՀՀ սահմաններից, քանի որ մեր երկրում մենք չունենք նմանօրինակ խնդիր, այն էլ իրավական կարգավորման համատեքստում:

Ինչպես բժիշկները կարող են ակամայից վարակվել այս կամ այն հիվանդությունից բուժվող պացիենտից, այնպես էլ հորդորում եմ նոր գործընկերներին չդառնալ վերոնշյալ հիվանդության տարածողը, քանի որ այդ դեպքում հնարավոր է անգիտակցաբար դառնալ նաեւ դրա կրողը»:

Տպել
Ամենաշատ