News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան՝ մասնակցելու 40-րդ գլխավոր կոնֆերանսին։

NEWS.am-ի թղթակիցը Փարիզից հայտնում է, որ կոնֆերանսի թեմատիկ քննարկման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ ՀՀ վարչապետը նաեւ հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ եւ հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։

Կոնֆերանսից հետո Փաշինյանը եւ նրա տիկինը հանդիպում կունենան Ֆրանսիայի հայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։ Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընդունելություն, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ