News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար, Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցության (ԻՍԱԿ) գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսը եւ ձախ «Պոդեմոս» կուսակցության ղեկավար Պաբլո Իգլեսիասը երեքշաբթի օրը կոալիցիոն կառավարության ձեւավորման մասին նախնական համաձայնագիր են ստորագրել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Իսպանացիները ընտրություններում արտահայտվել են, եւ մենք պետք է հաղթահարենք քաղաքական փակուղու իրավիճակը»,- ասել է Սանչեսը։ «Քաղաքական նախագիծն այնքան գրավիչ է, որ հետեւում է թողնում ցանկացած տարաձայնություն, որ մեր միջեւ եղել է։ Սա չորս տարով համաձայնագիր է։ Նոր կառավարության հիմքում կլինի հուսալիություն եւ համագործակցություն»,- հավելել է նա։

Ընդ որում, նա չի հրապարակել համաձայնագրի մանրամասները։ Տեղի ԶԼՄ-ների վարկածով պայմանավորվածությունները կարող են ենթադրել, որ Իգլեսիասը նոր կաբինետում կստանա փոխվարչապետի պաշտոնը։

Ստորագրված փաստաթուղթը կազմված է 10 կետից։ Դրանցից մեկում ասվում է, որ Իսպանիայի կառավարության առաջնահերթություններից կդառնա «Կատալոնիայում համակեցության երաշխիքը եւ քաղաքական կյանքի կարգավորումը տարածաշրջանում»։

Նոյեմբերի 10-ին Իսպանիայում տեղի էին ունեցել չորս տարվա մեջ չորրորդ համընդհանուր ընտրությունները։ Դրանց արդյունքներով հաղթել էր ԻՍԱԿ-ը, սակայն կուսակցությունը կոնգրեսում բացարձակ մեծամասնություն չէր ստացել, որպեսզի անխոչընդոտ կառավարություն ձեւավորեր։

ԻՍԱԿ-ը 350 տեղանոց խորհրդարանում ստացել էր 120 մանդատ։ «Միավորվելով՝ մենք կարող ենք» խմբակցությունը ստացել էր 35 մանդատ։ Կառավարություն ձեւավորելու համար կուսակցությանը անհրաժեշտ է նաեւ մի շարք այլ քաղաքական ուժերի աջակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ