News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է տվել երկրում հոկտեմբերի 13-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո:

Լեհաստանի քաղաքացիներն ընտրել են սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) 460 պատգամավորի եւ սենատի 100 անդամի: Ընտրություններին հաղթանակ է տարել «Իրավունք եւ արդարություն» իշխող կուսակցությունը 43,59% ձայներով՝ ստանալով սեյմում 235 մանդատ 460-ից: Այդ արդյունքը Յարոսլավ Կաչինսկու կուսակցությանը սեյմում ապահովում է տեղերի ավելի քան կեսն ու իրավունք տալիս ինքնուրույն ձեւավորել կառավարությունը:

Լեհաստանի խորհրդարանում նաեւ ներկայացվել են ընդդիմադիր ուժեր՝ «Քաղաքացիական կոալիցիա»՝ 134 տեղ, «Ժողովրդավարական ձախականների միություն»՝ 39 մանդատ, լեհական գյուղացիական կուսակցություն՝ 30 մանդատ եւ «Կոնֆեդերացիա» ազգայնականների եւ եվրահոռետեսների միավորում՝ 11 մանդատ:

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Մատեուշ Մորավեցկին սեյմի առաջին նիստում հայտարարել է նախարարների կաբինետի հրաժարականի մասին: Այդ հրաժարականը տեխնիկական է, Լեհաստանի կառավարությունը վերանշանակվում է յուրաքանչյուր խորհրդարանական ընտրությունից հետո:

Անցած շաբաթ ներկայացվել է կառավարության նոր կազմը, որում էական փոփոխություններ կկատարվեն: Իշխող կուսակցությունը մինչ հաղթանակը որոշել է, որ չի փոխի նախարարների կազմը:

Նոր կառավարությունում, մասնավորապես, իրենց պաշտոնները կպահպանեն ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը, արդարադատության նախարար Զբիգնեւ Զեբրոն, ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին, որը նաեւ կշարունակի համակարգել հատուկ ծառայությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ